Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստում քննարկումների հիմնական մասը վերաբերել է ոչ թե օրակարգային հարցին, այլ բուն սահմանադրական բարեփոխումների ընթացքին։ Այս մասին նիստից հետո Factor TV -ի հետ զրույցում ասաց խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով՝ օրակարգում դատական իշխանությանը վերաբերող հարցերն էին։ Քննարկման ընթացքում, սակայն, որոշ հարցեր անպատասխան են մնացել։ Դրանցից մեկը Սահմանադրական դատարանի՝ ընտրական վեճերի քննության ժամանակ ունեցած դերի վերաբերյալ է․ այն պետք է գործի՞ որպես իրավունքի, թե՞ փաստի դատարան, ինչպես գործել է մինչև 2005 թվականը։ Իոաննիսյանի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բարձրացրել են Արդարադատության նախարարության դերակատարության հարցը։ «Եթե նախկինում Արդարադատության նախարարությունը աջակցող մարմին էր խորհրդին, հիմա Արդարադատության նախարարությունը փորձում է ավելի շատ դառնալ ոչ թե աջակցող մարմին, այլ դառնալ նախագծող մարմին, Սահմանադրության տեքստ հրապարակող մարմին, ինչն անընդունելի է»,- ասաց Իոաննիսյանը։ Նրա գնահատմամբ՝ այդ մոտեցումը նվազեցնում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կարգավիճակը։ Հարցը դարձել է սուր քննարկման առարկա, քանի որ խորհրդի անդամները ցանկանում են հստակեցնել՝ ի վերջո ո՞վ է մշակում Սահմանադրության նախագիծը՝ խորհուրդը, թե՞ Արդարադատության նախարարությունը։ «Եթե դա անում է Արդարադատության նախարարությունը, շատ բարի, բայց այդ դեպքում խորհուրդը, մեծ հաշվով, էլ ի՞նչ է անում։ Այդ դեպքում խորհուրդը կարելի է լուծարել»,- նշեց Իոաննիսյանը։ Անդրադառնալով Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելուն՝ Իոաննիսյանը նշեց, որ այդ հարցը երբևէ խորհրդում չի քննարկվել և քվեարկության չի դրվել։ Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստում քննարկումների հիմնական մասը վերաբերել է ոչ թե օրակարգային հարցին, այլ բուն սահմանադրական բարեփոխումների ընթացքին։ Այս մասին նիստից հետո Factor TV-ի հետ զրույցում ասաց խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով՝ օրակարգում դատական իշխանությանը վերաբերող հարցերն էին։ Քննարկման ընթացքում, սակայն, որոշ հարցեր անպատասխան են մնացել։ Դրանցից մեկը Սահմանադրական դատարանի՝ ընտրական վեճերի քննության …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
Factor.am / 13 minutes ago

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Factor.am / 34 minutes ago

Արփինե Սարգսյանը Փաշինյանին հանձնեց նոր կենսաչափական անձնագիրը
Factor.am / 1 hour ago

Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
Factor.am / 3 hours ago
Related coverage

Նորից մահ՝ բանակում
ABC Media / 8 minutes ago

Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
168 Jham / 12 minutes ago

Ուկրաինական հակամարտությունը փակուղի է մտել, ՌԴ–ի հետ երկխոսությունն անհրաժեշտ է. Ռուբիո
Sputnik Armenia / 28 minutes ago

Առաջիկայում քաղաքացիներն ինքնուրույն կկազմակերպեն իրենց անցումը ՀՀ պետական սահմանով․ Փաշինյան (տեսանյութ)
A1plus / 37 minutes ago