2021 թվականի դեկտեմբերին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի առնչությամբ դիմում էր ներկայացվել Սահմանադրական դատարան։ Եվ եթե լինում են տարրական եվրոպական դատարանի նվազագույն չափանիշներին չհամապատասխանող կարգավորումներ, դա դառնում է չարիք պետության համար։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ Նրա խոսքով՝ օրենքի անորակ մշակման պատճառով պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ տրվելու էին հենց այն անձանց, ում դեմ, իբրև թե, իշխանությունները պայքարում են։ «Չնայած գործող ՍԴ-ն ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության օրոք, այնուամենայնիվ, ընդունել է ընդդիմության դիմումի գրեթե բոլոր դիրքորոշումները և լրացրել օրենքի բացերը»,- նշել է նա։ Վարդևանյանը վերահաստատել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը պետք է գործի Հայաստանում և վերաբերելի լինի թե՛ նախկին, թե՛ ներկա և թե՛ ապագա պաշտոնատար անձանց։ The post Ապօրինի գույքի բռնագանձումը պետք է վերաբերի թե՛ նախկին, թե՛ ներկա և թե՛ ապագա պաշտոնյաներին․ Վարդևանյան appeared first on Alphanews .