Ավստրալացի պարուսույց և ռեժիսոր Ջեյմս Միտչել Ֆենվիկը պաշտոնապես ներկայացրել է «ARMENIA | DOCUMENTARY TRAILER. Beyond the dance» խորագրով վավերագրական թրեյլերը։ Տեսահոլովակը նրա «Born From Culture» («Մշակույթից ծնված») միջազգային խոշոր կինոնախագծի մասն է, որն ուսումնասիրում է տարբեր ժողովուրդների ինքնությունն ու ժառանգությունը՝ շարժման, ավանդական պարերի և արհեստների միջոցով։ Թրեյլերը հայ մշակույթի և պատմության հանդեպ սիրո յուրօրինակ արտահայտություն է։ Հայաստանի հոգին ներկայացվում է ոչ միայն գեղեցիկ պարի, այլև երկրի քրիստոնեական պատմության, մարդկանց, դարավոր արհեստների ու ավանդույթների միջոցով։ Տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանի ամենանշանավոր պատմական վայրերում՝ Արարատ լեռան ֆոնին, Խոր Վիրապի և Զվարթնոցի վանքերի մոտ, ինչպես նաև Էջմիածնի Մայր տաճարում։ Տեսահոլովակի գլխավոր հերոսներն են Գագիկ Կարապետյանի ղեկավարած Հայաստանի պետական պարի անսամբլի արտիստները։ Նկարահանումներին մասնակցել են նաև մշակույթի հայտնի գործիչներ, այդ թվում՝ ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և խաչքարագործության առաջին կին վարպետ Նարինե Փոլադյանը։ The post Ավստրալացի ռեժիսորը ներկայացրել է Հայաստանի մշակույթին նվիրված վավերագրական ֆիլմի թրեյլերը appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ավստրալացի ռեժիսորը ներկայացրել է Հայաստանի մշակույթին նվիրված վավերագրական ֆիլմի թրեյլերը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Փաշինյանի ցինիզմը. ՔՊ-ն հրահրեց մարտը, բայց տանուլ տվեց
Alpha News / 31 minutes ago

Ո՞րն է լինելու Ադրբեջանի վերջին պահանջը.Ալիևը խայտառակեց Էրդողանին.AlphaNewsroom30.10.26
Alpha News / 43 minutes ago

Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանի դիմաց հերթեր են գոյացել Այվազովսկու ցուցահանդեսի համար
Alpha News / 1 hour ago

ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկություն է ստացել Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստելու մասին
Alpha News / 1 hour ago
Related coverage

Ողբամ նրանց, որ ռաբիսը բեմ են հանում
ABC Media / 2 hours ago

Անձնագրային «փառատոն» Հանրապետության հրապարակում
News.am / 9 hours ago

ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Ուկրաինային Patriot-ի 500 հրթիռի վաճառքին
Azatutyun / 10 hours ago

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անհարմար լռությունն ու նրա առնչությունները Ադրբեջանի եւ Թուրքայի հետ
Aravot / 10 hours ago