Պորտուգալիայի հավաքականը շնորհավորել է սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին արժանանալու առթիվ։ «2008 թվականից և հավերժ։ Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակը» պատկանում է Պորտուգալիային։ Շնորհավորում ենք, ավագ»,- նշվում է Պորտուգալիայի հավաքականի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Ռոնալդուն այս մրցանակին արժանացել էր երկրպագուների բաց քվեարկության արդյունքում։