Նախօրեին մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ արգենտինացի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ծրագրում է հունվարին հեռանալ «Ինտեր Մայամիից» և տեղափոխվել արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս»՝ այն ակումբ, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան, գրում է armsport.am-ը։ Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, սակայն, հայտարարել է, որ ներկա պահին որևէ հիմք չկա ենթադրելու, թե աստղային ֆուտբոլիստը կլքի ամերիկյան թիմը։ Մեսսին ունի գործող պայմանագիր մինչև 2028 թվականը, որը մտադիր է ավարտին հասցնել։ Աղբյուրն ընդգծում է, որ Լիոնելը լիովին գոհ է ակումբում իր կարգավիճակից, իսկ նրա ընտանիքն իրեն հարմարավետ է զգում Մայամիում։ Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ինտեր Մայամիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 34 հանդիպումներում Մեսսին դարձել է 29 գոլի և 15 արդյունավետ փոխանցման հեղինակ։ —00—ԼԱ The post Մեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ներողություն կխնդրեմ «Ուժեղ Հայաստանից», եթե նրանց չհաջողվի համոզել Սահմանադրության հարցով
24TV / 24News / 10 minutes ago

ԵԱՏՄ–Չինաստան․ համագործակցության ներուժի բացահայտում
24TV / 24News / 13 minutes ago

ԱԺ-ի ծեծկռտուքի առաջին սադրիչն ու հրահրողը Ռուբեն Ռուբինյանն էր, իր պահվածքն անթույլատրելի էր
24TV / 24News / 17 minutes ago

«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ
24TV / 24News / 24 minutes ago
Related coverage

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
Sputnik Armenia / 47 minutes ago

Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
Factor.am / 50 minutes ago

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարի կշարունակի իր առաքելությունը՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան
Aravot / 55 minutes ago

Մբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումը
168 Jham / 55 minutes ago