Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հակամարտությանը։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Անկարայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Ադրբեջանի առաջարկած սկզբունքների հիման վրա մշակված խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է անցյալ տարի։ Բայրամովն ընդգծել է փաստաթղթի վերջնական ստորագրման համար Հայաստանի կողմից անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլերի ձեռնարկման կարևորությունը։ Միևնույն ժամանակ նշվել է, որ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում իրականացվում են լայնածավալ վերականգնողական ու շինարարական աշխատանքներ, ստեղծվում է ժամանակակից ենթակառուցվածք, իսկ այդ տարածքներում այժմ բնակվում, աշխատում և սովորում է շուրջ 100 հազար մարդ։ Բացի այդ, ընդգծվել է, որ Միջին միջանցքի զարգացումը, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումը, տրանսպորտային կապերի ընդլայնումը, փոխադարձ ներդրումներն ու համատեղ ծրագրերը նոր հնարավորություններ են ստեղծում առևտրի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար։ The post Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հակամարտությանը․ Բայրամով appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հակամարտությանը․ Բայրամով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Драка в Парламенте, а Путин перешёл к наказанию членов «ГД»: «Армянская неделя» - Выпуск #156
Alpha News / 25 minutes ago

Ապօրինի գույքի բռնագանձումը պետք է վերաբերի թե՛ նախկին, թե՛ ներկա և թե՛ ապագա պաշտոնյաներին․ Վարդևանյան
Alpha News / 1 hour ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Կանադայի դեսպանի հետ
Alpha News / 1 hour ago

Հայկական արմատներով դիրիժոր Դոմինգո Հինդոյանի առաջին թատերաշրջանը՝ Լոս Անջելեսի օպերայում
Alpha News / 2 hours ago
Related coverage

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 10 minutes ago

Ներողություն կխնդրեմ «Ուժեղ Հայաստանից», եթե նրանց չհաջողվի համոզել Սահմանադրության հարցով
24TV / 24News / 10 minutes ago

Պուտինի նոր նախազգուշացումը Եվրոպային. աղետալի հետևանքներ՝առանց հաղթողների
Yerkir / 12 minutes ago

2 պարսիկ ուզեցել են խաբել Ծառուկյանին, չի ստացվել, Փաշինյանը քաղաքական հետապնդում է սկսել. Ղազարյան
Pastinfo / 15 minutes ago