Հայտնի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը պաշտոնապես սկսել է իր առաջին թատերաշրջանը՝ որպես Լոս Անջելեսի օպերայի (LA Opera) նոր երաժշտական ղեկավար։ Նրա ղեկավարությամբ կայացել է Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան՝ Թադեուս Ստրասբերգերի նոր բեմադրությամբ։ Ներկայացմամբ մեկնարկել է 2026/27 թատերաշրջանը, ինչպես նաև սկիզբ է դրվել Հինդոյանի հետ կնքված հնգամյա պայմանագրի իրականացմանը։ Շքեղ պրեմիերայից կարճ ժամանակ անց Լոս Անջելեսի օպերան հրապարակել է հատուկ տեսաուղերձ, որում մաեստրոն շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին ջերմ ընդունելության համար և իր հիացմունքն արտահայտել արտիստների, երգչախմբի ու նվագախմբի հետ համագործակցության առիթով։ Թատերաշրջանի բացմանը ներկա են եղել բազմաթիվ հայտնի հյուրեր, որոնց թվում՝ Ջենիֆեր Լոպեսը։ Երեկոյի պատվավոր հյուրն է եղել դիրիժորի կինը՝ օպերային հայտնի երգչուհի Սոնյա Յոնչևան։ Լոս Անջելեսի առանցքային քաղաքական գործիչներից մեկը՝ ամերիկացի պետական գործիչ Հիլդա Սոլիսը, անձամբ հանդիպել է մաեստրոյին՝ ընդգծելով, որ նա Լոս Անջելեսի շրջանին բերում է իր հարուստ փորձն ու սերը երաժշտության հանդեպ, իսկ նրա վենեսուելական և հայկական արմատները նրան տալիս են մշակութային յուրահատուկ հայացք։ Դոմինգո Հինդոյանը ծնվել է Վենեսուելայում։ Նրա հայրը՝ Դոմինգո Գարսիան, ջութակահար է, եղել է Վենեսուելայի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն ու նախագահը։ Մայրը՝ Վիկի Հինդոյանը, սիրիահայ է, ծնվել է Հալեպում և աշխատել որպես իրավաբան Վենեսուելայի Ազգային ժողովում։ The post Հայկական արմատներով դիրիժոր Դոմինգո Հինդոյանի առաջին թատերաշրջանը՝ Լոս Անջելեսի օպերայում appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայկական արմատներով դիրիժոր Դոմինգո Հինդոյանի առաջին թատերաշրջանը՝ Լոս Անջելեսի օպերայում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հակամարտությանը․ Բայրամով
Alpha News / 40 minutes ago

Ընդդիմությունը դեմ է Փաշինյանի առաջարկին. Ինչի՞ է պատրաստ հանուն Սահմանադրության փոփոխության
Alpha News / 1 hour ago

Բորիս Պիոտրովսկին գլխավորել է «Լենֆիլմ» կինոստուդիայի տնօրենների խորհուրդը
Alpha News / 1 hour ago

Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում՝ 999 դրամի չափով
Alpha News / 2 hours ago
Related coverage

«Ոչ թե ցանկություն ունեմ, այլ երազում եմ ներկայացնել Խաչատրյանի կոնցերտը, ինչը կիրականացնեմ շատ շուտով»
Aravot / 1 hour ago

Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան. «Գեղարդ»
Aravot / 1 hour ago

Հոկտեմբերը՝ հայկական մշակույթի ամիս Լոս Անջելեսում
Public Television of Armenia — 1Lurer / 2 hours ago

Քննարկվել են Ֆրանսիայում հայոց լեզվի և մշակույթի տարածման հարցեր
PanArmenian / 5 hours ago