Հոկտեմբերի 29-30 Մոնրեալում ընթացող Կանադա-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նորից խոսել է Կանադայի համար ԵՄ ասոցացված անդամակցության մասին։ Մեր գաղափարը պարզ է. սա ասոցացում է՝ առանց անդամակցության,- ասել է ֆոն դեր Լայենը C.D. Howe Institute-ում ունեցած իր ելույթի ժամանակ։ Ըստ Ֆոն դեր Լայենի՝ սա համագործակցության մի նոր ձևաչափ է, որը ԵՄ-ն առաջարկում է Եվրոպայից դուրս գտնվող միայն ամենամոտ գործընկերներին, որոնք պատրաստ են ընդլայնել հարաբերությունների սահմանները։ Նա նշել է, որ ձևաչափը ենթադրելու է երեք ուղղություն. ԵՄ-Կանադա քաղաքականությունների մշակման ու կառավարման հարցերում ավելի սերտ համապատասխանեցում, ինչպես նաև փոխադարձ մասնակցություն միմյանց ծրագրերում, ինչպիսիք են, օրինակ, Erasmus+-ն ու Horizon Europe-ը։ Այնուամենայնիվ, Եվրամիության որոշ անդամ երկրներ համաձայն չեն այս նոր ձևաչափի հետ: Ինչպես գրել էինք, ԵՄ-Կանադա գագաթնաժողովից առաջ Գերմանիան և այլ երկրներ արգելափակել էին ԵՄ-ի հայտարարությունը, որում Կանադան որպես ասոցացված անդամ բնութագրող ձևակերպում կար: ԵՄ-ում կա մտավախություն, որ Կանադան արտոնյալ վերաբերմունքի է արժանանում։ Ֆոն դեր Լայենի գաղափարի դեմ հանդես եկող խմբի գլխում, ըստ երևույթին, Գերմանիան է։ Կանադայում Գերմանիայի դեսպան Մաթիաս Լյութենբերգը CTV News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ձևակերպմանը և ասել է, որ անցած ամիս ասոցացված անդամակցության մասին Ֆոն դեր Լայենի հնչեցրած հայտարարությունը զարմացրել էր որոշ ԵՄ անդամ երկրներին։ Ըստ դեսպանի, այս տերմինի շուրջ կան տարաձայնություններ։ Գերմանիան ասոցացված անդամակցություն տերմինն օգտագործում է բոլորովին այլ բանի համար, մասնավորապես՝ ԵՄ-Ուկրաինա, և հնարավոր է նաև ԵՄ-Մոլդովա հարաբերությունների համար,- ասել է նա։ Գագաթնաժողովի ընթացքում կանադացի տարբեր պաշտոնյաներ նշել են, որ Կանադան դեռևս չի ծրագրում վճարել ԵՄ անդամակցության համար և որ փոխարենը Կանադան կմասնակցի Եվրամիության այն ծրագրերին, որոնք ձեռնտու են երկու կողմերին: Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նշել է, թե կարևոր չէ ինչ անվանում կստանա հարաբերությունների այս նոր ձևաչափը։ Կարևորն այն է, թե ինչ փոփոխություն կբերի սա կանադացիների կյանքում, - ասել է նա։ Նշենք, որ Կանադա-ԵՄ գագաթնաժողովի ավարտին կողմերը հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որում նշելու են հարաբերությունների առաջնահերությունները մոտ ապագայի համար։ Լուսանկարը՝ Christopher Katsarov, The Canadian Press via AP
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆոն դեր Լայենը համառորեն առաջ է մղում ԵՄ ասոցացված անդամակցության գաղափարը Կանադայի համար
Ըստ Ֆոն դեր Լայենի՝ սա համագործակցության մի նոր ձևաչափ է, որը ԵՄ-ն առաջարկում է Եվրոպայից դուրս գտնվող միայն ամենամոտ գործընկերներին, որոնք պատրաստ են ընդլայնել հարաբերությունների սահմանները։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Սոնա Մնացականյանի գործով վճռաբեկ բողոքները մերժվել են. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Hetq / 4 hours ago

Բնության պահպանության որոշումներ՝ ֆինանսավորման չլուծված հարցերով․ ավարտվեց COP17-ը
Hetq / 4 hours ago

ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարարին
Hetq / 5 hours ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ
Hetq / 5 hours ago
Related coverage

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ԵՐԲԵՔ ՀԱՆԳԻՍՏ ՏԱՐԱԾՔ ՉԻ ԵՂԵԼ. ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
168 Jham / 7 minutes ago

Ստուբը հայտարարել է, որ ինքն ու Ստյորեն Կիևի խնդրանքով զանգահարել են Պուտինին
Sputnik Armenia / 9 minutes ago

Մեծադիր «անձնագրեր»` Հանրապետության հրապարակում #abcmedia #abcլուրեր
ABC Media / 9 minutes ago

Զելենսկին պետք է գա Մոսկվա. փրկության ժամացույցը միացված է
Yerkir / 9 minutes ago