ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ առաջարկվող փոփոխությունները միտված են կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների վարձատրության կարգավորումների հստակեցմանը, դրույքաչափի բարձրացման հնարավորության ընդլայնմանը, ինչպես նաև ատեստավորման գործընթացի կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված հարցերի կարգավորմանը։ Նախագծով առաջարկվում է ուսուցչի դրույքաչափի բարձրացում՝ մինչև 300 000 դրամ` համաձայն ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի: Ըստ այդմ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլը հաղթահարած ուսուցիչների համար իրականացվելու է կամավոր ատեստավորման երկրորդ փուլ` դրույքաչափը սահմանելով 300 հազար ՀՀ դրամ՝ համապատասխանաբար 30, 40, 50% հավելավճարով: Այս միջոցառման կատարումն ապահովելու նպատակով առաջարկվում է 2027 թվականից սկսած՝ ատեստավորումն անցած ուսուցիչների համար 2028 թվականի հունվարի 1-ից մեկ դրույք ծանրաբեռնվածության դիմաց սահմանել 300 000 դրամ դրույքաչափ՝ հետևյալ դեպքերում՝ ուսուցիչը կամավոր ատեստավորման արդյունքում ստացել է 90-100 տոկոս արդյունք և կրկին մասնակցելով ատեստավորմանը՝ համարվել է ատեստավորված, ուսուցիչը մասնակցել է կամավոր ատեստավորմանը և համարվել ատեստավորված, իսկ այդ արդյունքի հիման վրա սահմանված հնգամյա ժամկետը լրացել է՝ անկախ ատեստավորմանը մասնակցելու ժամանակահատվածից։ Առաջարկվում է հստակեցնել «ավելի բարձր արդյունք» և «ավելի ցածր արդյունք» հասկացությունները՝ սահմանելով համապատասխան կարգավորումներ։ Առաջարկվում է սահմանել, որ ուսուցիչների դրույքաչափերի փոփոխության և հավելավճարների տրամադրման նպատակով նախարարության և ուսումնական հաստատությունների միջև, իսկ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների մասով նաև Երևանի քաղաքապետարանի և այդ հաստատությունների միջև կնքվող պայմանագրերով ու դրանց առնչությամբ կնքվող համաձայնագրերով նախատեսվող գումարների հաշվարկման հիմք են ընդունվում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսումնական հաստատությունների կողմից մուտքագրված տվյալները: Առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ կստեղծվեն ուսուցիչների վարձատրության կարգավորումների առավել հստակ և կանխատեսելի պայմաններ, կսահմանվեն դրույքաչափի բարձրացման լրացուցիչ հնարավորություններ և կկարգավորվեն ատեստավորման արդյունքների փոփոխության հետևանքով հավելավճարի տրամադրման ու ֆինանսական հաշվարկների իրականացման հետ կապված հարցերը։ Իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական հարթակում շահառու կառույցները, մասնագետներն ու փորձագետները կարող են նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները, դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել մինչև 2026 թ. նոյեմբերի 13-ը ներառյալ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Shant News / 11 minutes ago

Ադրբեջանն ընտրել է Հայաստանի հետ հավերժ խաղաղության ուղին. Հիքմեթ Հաջիև
Shant News / 15 minutes ago

Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Shant News / 19 minutes ago

Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ստորագրվել է ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը
Shant News / 29 minutes ago
Related coverage

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
Aravot / 14 minutes ago

Լուրեր 15:00 | | 30.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 2 hours ago

Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները
Aravot / 3 hours ago

Zhanna Andreasian has discussed higher education reforms with rectors.
Noyan Tapan TV / 6 hours ago