Հոկտեմբերի 20-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ օրը ժամը 20:00-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին է ահազանգել Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արթուր Մ.-ն և հայտնել, որ առավոտյան հղի կնոջ՝ Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Քնքուշ Վ.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ շտապօգնություն են կանչել և շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են «Գորիս բժշկական կենտրոն», որտեղ էլ կինը երեխային կորցրել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մեկնել են ահազանգողի տուն, որտեղ էլ վերջինը ոստիկաններին հայտնել է, թե իրեն հայտնի չէ կնոջ՝ երեխային կորցնելու պատճառը, և փորձում է պարզել, թե արդյոք իրեն Գորիսի հիվանդանոցի բժիշկները չեն խաբել։ Տղամարդը հայտնել է նաև, որ երբ ինքը հեռախոսով խոսել է հիվանդանոցի աշխատակցի հետ, ընթացքում լսել է, որ գոռում են՝ «երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են», քանի որ կինը հղիության ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օրը՝ ժամը 20:00-ին դարձյալ Արթուր Մ.-ն ահազանգ է տվել և հայտնել, որ Գորիսի հիվանդանոցում երեխային սպանել են և սպառնացել է սպանել բոլորին։ Գորիսի համայնքային ոստիկանները կարողանում են հայտնաբերել Արթուր Մ.-ին և հրավիրել ոստիկանության Գորիսի բաժին, սակայն նա հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ՝ նշելով, թե բժիշկների նկատմամբ բողոք, պարտք ու պահանջ չունի։ Նա հայտնել է նաև, որ ինքը գտնվում է ոչ սթափ վիճակում և նա ենթարկվել է սթափության փորձաքննության, ինչը հաստատվել է Ոստիկանները լսել են նաև Գորիս բժշկական կենտրոնի բժիշկ-մանկաբարձ 45-ամյա Տաթևիկ Շ.-ին, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 11:20-ի սահմաններում «հղիության 23-24, ծննդաբերական» շաբաթական ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված Քնքուշ Վ.-ն ծննդաբերել է արական սեռի մահացած պտուղ մոտ 600 գրամ քաշով։ Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։ –00—ՅՄ The post «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
Հոկտեմբերի 20-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«Deepal»-ը բախվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում․ ամուսինները տեղափոխվել են ԲԿ
24TV / 24News / 13 minutes ago

Պարո’ն Մինասյան, ինչպես տեսնում եք՝ ձեզ այս դահլիճում կարոտել էին. Ռուբեն Ռուբինյան
24TV / 24News / 15 minutes ago

Արշակ Սրբազանը հայցեր է ներկայացրել Ասատրյանի և Սարոյանի դեմ․ պահանջում է հերքում և սիմվոլիկ գումար
24TV / 24News / 32 minutes ago

Երևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներ
24TV / 24News / 41 minutes ago
Related coverage

Բելառուսում արգելել են հայկական «Արամե» և վրացական «Շիոյի մառան» կոնյակների վաճառքը
Sputnik Armenia / 13 minutes ago

Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել արագացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացները
ABC Media / 13 minutes ago

Ալիևը մերժել է Էրդողանին #abcmedia #abcլուրեր
ABC Media / 14 minutes ago

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ընդդիմության թեկնածու
Aravot / 16 minutes ago