COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։ «Հատիկ» ծրագրի շրջանակում հայ-ֆրանսիական գիտական արշավախմբի մասնակցությամբ Հայաստանի տարբեր մարզերից հավաքվել են տեղական հարյուրավոր սերմեր, որոնք ուսումնասիրվելու և պահպանվելու են՝ հետագայում գյուղատնտեսներին աջակցելու և կլիմայական փոփոխություններին դիմակայելու նպատակով։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից է գիտելիքի փոխանցումը։ Նախատեսվում են դասընթացներ, որոնց ընթացքում գյուղատնտեսները կսովորեն՝ ինչպես ճիշտ հավաքել, պահպանել, մշակել և օգտագործել տեղական սերմերը։ «Ծրագրի հիմնական նպատակը էնդեմիկ սերմերի բանկի ստեղծումն է, քանի որ էնդեմիկ մշակաբույսերը գնալով վերանում են։ Այս առումով Ակբա Ֆեդերացիան աջակցել է «Հատիկ» ծրագրին՝ կարևոր ներդրում ունենալով էնդեմիկ սերմերի, ինչպես նաև կլիմայական փոփոխություններին ընդառաջ դիմակայուն գյուղատնտեսության ձևավորման գործում»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։ «Փորձում ենք հարմարեցնել մեր գյուղատնտեսական համակարգերը, որպեսզի դրանք ավելի դիմակայուն դառնան կլիմայական փոփոխություններին։ «Հատիկ» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Այն հնարավորություն կտա ապագայում ֆերմերներին տրամադրել այնպիսի սերմեր, որոնք կարող են ավելի դիմացկուն լինել կլիմայի փոփոխություններին։ Փորձարկումներ ենք իրականացնում, ուսումնասիրում տարբեր սորտեր և գնահատում դրանց հնարավորությունները։ Ակբա Ֆեդերացիան մեզ հետ ներգրավված է այս ծրագրում, աջակցում է այս նախաձեռնությանն ու օգնում այն կյանքի կոչելուն»,- նշում է Լիոնի մետրոպոլիայի գյուղատնտեսության, բնապահպանական արդյունավետության, քաղաքային բնության և պարենային ինքնիշխանության հարցերով փոխնախագահ Բաստիեն Ժուանը։ «Ավելի քան 3 շաբաթվա ընթացքում իրականացվել է սերմերի մեծածավալ հավաքում 66 տարբեր տարածքներից, հավաքվել է գրեթե 461 տեսակ սերմ։ Սերմերն առանձնանում են իրենց բազմազանությամբ, քանի որ Հայաստանում առկա են կլիմայական 9 տարբեր գոտիներ։ Սա չափազանց կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ֆրանսիայի համար, քանի որ մեզ հնարավորություն կտա հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրներին։ Ակբա Ֆեդերացիայի ներգրավվածությունն այս ծրագրում մեծ նշանակություն ունի։ Եթե ցանկանում ենք զարգացնել կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսություն, ապա անհրաժեշտ են ներդրումներ»,- նշում է Լիոնի կիրառական բուսաբանության ռեսուրսների կենտրոնի համահիմնադիր և գիտական տնօրեն Ստեֆան Կրոզան։ ««Հատիկ» ծրագիրն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ։ Ծրագիրը ծնվել է արձանագրված իրական կարիքներից՝ նպատակ ունենալով գտնել լուծումներ կլիմայի փոփոխությունների նկատմամբ գյուղատնտեսության դիմադրողականության բարձրացման համար»,- նշում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ապակենտրոնացված համագործակցության կցորդ Էմե Ֆոժանեն։ Մանրամասն՝ տեսանյութում *գովազդ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։«Հատիկ» ծրագրի շրջանակում հայ-ֆրանսիական գիտական արշավախմբի մասնակցությամբ Հայաստանի տարբեր մարզերից հավաքվել են տեղական հարյուրավոր սերմեր, որոնք ուսումնասիրվելու և պահպանվելու են՝ հետագայում գյուղատնտեսներին աջակցելու և կլիմայակ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Armenian Business News (ABNews) / 22 minutes ago

Պատասխանատու ներդրումներ՝ հանուն կայուն ապագայի․ Ամունդի-Ակբան՝ COP17-ի գործընկեր
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Այս պահի դրությամբ արդեն հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար․ Binance-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ
Armenian Business News (ABNews) / 1 hour ago
Related coverage
«Վերադարձի» օրակարգը․ Բաքվի նպատակներն ու Հայաստանի ռիսկերը
Infocom / 16 minutes ago

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում
Aravot / 2 hours ago

Ուկրաինային ռազմական տվյալներ փոխանցելու կասկածանքով ձերբակալվել է Սևաստոպոլի բնակիչ
Shant News / 3 hours ago

Կա՛նգ առեք. քանի դեռ ունենք այս կործանարար ընթացքը կասեցնելու վերջին հնարավորությունը
Aravot / 3 hours ago