Վարդապետյանը ներկայացրել է 2024 թվականի մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով տեղի ունեցած դեպքերից հետո Դատախազության իրականացրած ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել էին Դեբեդ և Աղստև գետերի ափամերձ տարածքներում հողօգտագործման և կառուցապատման իրավական կարգավորումներում առկա բացթողումներ։