azatutyun.am Ազգային ժողովն այսօր քննարկում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» առաջադրած Շուշան Սարգսյանի թեկնածությունը։ Հարցուպատասխանի ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց՝ ինչ դեր ունի ադրբեջանական ՍՈԿԱՐ նավթագազային ընկերությունը Հայաստանի բենզինի և դիզվառելիքի շուկայում։ Պատգամավորի պնդմամբ՝ վերջին ամիսներին ՍՈԿԱՐ-ը միջնորդ ընկերությունների միջոցով դարձել է Հայաստան նավթամթերք մատակարարողներից մեկը։ ՔՊ-ի առաջադրած թեկնածուն պատասխանեց, որ իրեն հայտնի չէ ՍՈԿԱՐ-ի կողմից անմիջապես Հայաստան բենզին ներմուծելու դեպք։ «Ներկայումս իմ ունեցած տեղեկություններով՝ վերջին ամիսներին այդ երկրից ներմուծումներ չունենք։ Բենզին ներմուծում ենք նաև մի շարք տարբեր երկրներից, այդ թվում՝ եվրոպական երկրներից», – ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ներմուծման աղբյուրների բազմազանեցման արդյունքում Հայաստանում բենզինի գներն ավելի քիչ են բարձրացել, քան միջազգային շուկայում։ Պատասխանը չբավարարեց Ղազարյանին։ Ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց, որ Ադրբեջանում նավթագազային արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվում է ՍՈԿԱՐ-ը, և իր հարցը ոչ թե ուղղակի, այլ միջնորդավորված մատակարարումների մասին է։ «Ադրբեջանում միակ նավթագազ արտադրող, վերամշակող ընկերությունը ՍՈԿԱՐ-ն է, ուրիշ սուբյեկտ գոյություն չունի։ Այսինքն՝ ասում եմ՝ միջնորդավորված ընկերությունների միջոցով», – ընդգծեց Ղազարյանը։ Սարգսյանն արձագանքեց, որ ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ադրբեջանական ՍՈԿԱՐ-ը ի՞նչ դեր ունի Հայաստանի բենզինի շուկայում. Ղազարյանի հարցը՝ ՔՊ թեկնածուին | azatutyun.am appeared first on Infocom .