Տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին հատկապես կարևոր է Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղության և կայունության ամրապնդումը, ինչպես նաև խաղաղ համակեցության և երկխոսության շարունակումը, APA-ի վրացական բյուրոյի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս հայտարարությունն արել է Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում։ Նրա խոսքով՝ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը և հույս ունի, որ տարածաշրջանը կհասնի տնտեսական զարգացման։ «Տնտեսական հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության անկյունաքարն են։ Երկու երկրների միջև հարաբերությունների իրավական շրջանակը և ավելի լայն քաղաքական դինամիկան նպաստում են տնտեսական համագործակցության համապարփակ զարգացմանը։ Մեր նպատակն է հիմնվել այս նվաճումների վրա՝ ներառյալ վրացական արտադրանքի առևտրային ներուժի մաքսիմալացումը, առևտրային հարաբերությունների դիվերսիֆիկացիան և ներդրումային գործունեության ընդլայնումը», – հավելել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած
Shant News / 17 minutes ago

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը Օռլանդո քաղաքում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Shant News / 27 minutes ago

2027 թվականի մուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում
Shant News / 34 minutes ago

Երթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Երևանում
Shant News / 40 minutes ago
Related coverage

Իրեն թվում է` հեղափոխոխական, դուխով կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան
Factor.am / 11 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները դատի են տվել ընկերությանը․ կադրային ջա՞րդ
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Factor.am / 12 minutes ago

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters
168 Jham / 14 minutes ago