«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներ դատի են տվել <<ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ>> ՓԲԸ-ին՝ պահանջելով աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու պահանջների մասին։ ArmLur.am -ը հայտնել էր, որ Հայաստանում ցեմենտի շուկայում լուրջ խնդիրներ են առաջացել։ «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած մի շարք կառուցապատողներ հայտնում են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։ ArmLur.am -ի զրուցակիցների փոխանցմամբ՝ որոշ կառուցապատողներ ստիպված են բառացիորեն տարբեր վաճառքի կետերից փոքր խմբաքանակներով ցեմենտ հավաքել՝ շինարարական աշխատանքները չկանգնեցնելու համար։ Որոշ դեպքերում ապրանքը ձեռք են բերում նույնիսկ պարտքով կամ նախնական պայմանավորվածություններով՝ սպասելով նոր խմբաքանակների մատակարարմանը։ «Արարատցեմենտ»-ի շուրջ ամիսներ շարունակ իրավական և քաղաքական գործընթացներ են ընթանում։ Նիկոլ Փաշինյանի՝ գործարանի պետականացման մասին հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է պետությանը, իսկ հուլիսի 31-ին էկոնոմիկայի նախարարի հրամանով ընկերությունում կառավարիչ է նշանակվել Դավիթ Գևորգյանը։ Գործարանը փաստացի խլվեց կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանից։ Եվ ահա աշխատակիցները դիմում են դատարան: Քնար Մանուկյան Մանրամասները՝ տեսանյութում․