Հունաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 51-ի, վարակման դեպքերը՝ 453-ի։ Բռնկման հիմնական օջախը Աթենքն է։ Թուրք մասնագետները զգուշացնում են, որ աշխարհագրական մերձավորության և չվող թռչունների տեղաշարժի պատճառով վիրուսի տարածման վտանգ կա նաև Թուրքիայի տարածքում։ Մասնագետների գնահատմամբ՝ կլիմայի փոփոխությունն ու ջերմաստիճանի բարձրացումը նպաստում են վիրուսի տարածմանը՝ արագացնելով այն փոխանցող մոծակների բազմացումը։ Վիրուսը չվող թռչունների միջոցով կարող է մի քանի ժամում հասնել Թուրքիայի Էդիրնե, Թրակիայի շրջաններ և Էգեյան ծովի ափամերձ խոնավ տարածքներ։ Մեղմ ձմեռների պայմաններում ռիսկի գոտում են հատկապես սահմանամերձ քաղաքներն ու զբոսաշրջային շրջանները։ Ներկա դրությամբ հայտնի է, որ հիվանդությունը փոխանցվում է մժեղների միջոցով, մարդուց մարդուն չի փոխանցվում։ Աղբյուր՝ Hürriyet The post Թուրքիան մտահոգված է Հունաստանում տարածված վիրուսով appeared first on Ermeni haber ajansı .