Թուրքիայի և Ադրբեջանի տարաձայնությունները նոր երանգ են ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրության համատեքստում։ Մինչ Անկարան դիտարկում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, Բաքուն հայտարարել է, որ ողջունում է Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությունը՝ առաջադրել սեփական թեկնածուին։ Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ողջունել է ԱՄԷ պետնախարար Լանա Զաքի Նուսեյբեի թեկնածությունը։ Նրա խոսքով՝ ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել թեկնածուների դիվանագիտական փորձը, անկողմնակալությունը և անդամ երկրների միջև համաձայնության հասնելու կարողությունը։ Հատկանշական է, որ հայտարարության մեջ ուղղակի քննադատություն չի հնչել Սինիրլիօղլուի թեկնածության վերաբերյալ։ Բաքուն նաև չի հստակեցրել՝ արդյոք պատրաստվում է աջակցել ԱՄԷ-ի թեկնածուին։ Թուրքական աղբյուրների համաձայն՝ Անկարան պատրաստվում է պաշտոնապես առաջադրել Սինիրլիօղլուի թեկնածությունը, սակայն առայժմ նրա անունը ներառված չէ ՄԱԿ-ի թեկնածուների պաշտոնական ցանկում։ ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թ. դեկտեմբերի 31-ին, ուստի նրա հաջորդը պաշտոնը կստանձնի 2027 թ. հունվարի 1-ից։ Գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, իսկ նշանակում՝ Գլխավոր ասամբլեան։ Ընտրության գործընթացում առանցքային նշանակություն ունի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը, քանի որ նրանք ունեն վետոյի իրավունք։ Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազանգով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անձամբ հրավիրել էր հոկտեմբերի 30-ին Անկարայում կայանալիք «Թյուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովին։ Սակայն Ալիևը չի մասնակցի հանդիպմանը։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ օրը նա Բաքվում կմասնակցի ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների մրցաշարի մրցանակաբաշխությանը։ Գագաթնաժողովում Ադրբեջանը կներկայացնի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Աղբյուր՝ Samanyolu Haber The post Լարվածության նոր ալիք թուրք-ադրբեջանական հարաբերություններում appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լարվածության նոր ալիք թուրք-ադրբեջանական հարաբերություններում
Բաքուն չի պաշտպանել թուրք գործչի թեկնածությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Ալիևը չի մեկնել Թուրքիա ու չի մասնակցել ԹՊԿ-ի նիստին
Ermenihaber / 54 minutes ago

Ադրբեջանի քաղաքական ուղերձը Թուրքիային Աթաթուրքի միջոցով
Ermenihaber / 1 hour ago

Ermenistan-İran arasında teknoloji işbirliği görüşüldü
Ermenihaber / 1 hour ago

Թուրքիան մտահոգված է Հունաստանում տարածված վիրուսով
Ermenihaber / 1 hour ago
Related coverage

Սահմանադրության մասով ՔՊ-ն փակուղում է, քանի որ Բաքվի առաջ ստանձնած պարտավորություններ ունի
24TV / 24News / 6 minutes ago

Շատ տարօրինակ կլինի, որ ընդդիմությունը հրաժարվի ընտրություն տա ժողովրդին. Ռուբինյան
Panorama / 6 minutes ago

Դեղերից պիտի սկսենք․ եվրոինտեգրումը սկսվում է ոչ թե քաղաքական հայտարարություններից, այլ աշխատանքից
A1plus / 8 minutes ago

Դեղերից պիտի սկսենք․ եվրոինտեգրումը սկսվում է ոչ թե քաղաքական հայտարարություններից, այլ աշխատանքից (տեսանյութ)
A1plus / 8 minutes ago