Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 2-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ այն ֆիզիկական անձինք, որոնք 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են ՀՀ քաղաքացի, բացառությամբ՝ նույն օրվա դրությամբ անչափահասների։ ՊԵԿ-ի կողմից hայտարարագիրը նախալրացվում է՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։ Ինչպես ստուգել և ներկայացնել հայտարարագիրը Հայտարարագիրը ներկայացնելու համար քաղաքացիները պետք է նախապես անցնեն անձի նույնականացում և ակտիվացնեն էլեկտրոնային ստորագրությունը, այնուհետև մուտք գործեն ՊԵԿ-ի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ: Այստեղ անհրաժեշտ է ստուգել նախալրացված տվյալները, անհրաժեշտության դեպքում՝ կատարել փոփոխություններ և լրացումներ, ապա էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնել ու ներկայացնել հայտարարագիրը։ Ի դեպ, հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով՝ առանց լիազորագրի նոտարական վավերացման։ Ինչ է փոխվել չհարկվող եկամուտների հայտարարագրման կարգում 2025 թվականի եկամուտների հայտարարագրման համար գործում է պարզեցված ընթացակարգ։ Մասնավորապես, որոշ չհարկվող եկամուտներ, այդ թվում՝ այլ ֆիզիկական անձանցից ստացված նվիրատվություններից, փոխառություններից, գույքի օտարումից կամ անհատույց ստացված գույքից առաջացած եկամուտները կարող են չհայտարարագրվել, եթե յուրաքանչյուր միանվագ գործարքի արժեքը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Սահմանված շեմը գերազանցելու դեպքում եկամուտը պետք է հայտարարագրվի ամբողջությամբ։ Միաժամանակ, ընտանիքի անդամներից՝ ամուսնուց, ծնողներից, քույրերից, եղբայրներից, զավակներից (այդ թվում՝ որդեգրողներից և որդեգրվածներից), պապերից, տատերից և թոռներից ստացված չհարկվող եկամուտները, անկախ դրանց չափից, հայտարարագրման ենթակա չեն։ Որ հարկվող եկամուտները պետք է հայտարարագրել Եթե 2025 թվականի ընթացքում քաղաքացին ստացել է հարկվող եկամուտներ, այդ թվում՝ անշարժ գույքի վարձակալությունից, օտարերկրյա պետությունից կամ այլ աղբյուրներից, ապա օրենսդրությամբ սահմանված դեպքերում դրանք պետք է ներառվեն տարեկան հայտարարագրում։ Եթե եկամուտը ստացվել է հարկային գործակալից, ապա եկամտային հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե վճարելու պարտավորությունը կրում է հարկային գործակալը։ Իսկ եթե եկամուտը ստացվել է ոչ թե հարկային գործակալից, այլ, օրինակ, ֆիզիկական անձից կամ օտարերկրյա կազմակերպությունից, ապա քաղաքացին օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է ինքնուրույն հաշվարկել և վճարել հարկը։ Ինչ կլինի, եթե հայտարարագիրը չներկայացվի մինչև վերջնաժամկետը Եթե քաղաքացին մինչև սահմանված վերջնաժամկետը չի ներկայացնում հայտարարագիրը, ապա հարկային մարմնի կողմից նախալրացված հայտարարագիրը ժամկետի ավարտից հետո ինքնաշխատ համարվում է ներկայացված։ Միաժամանակ, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացին կարող է հայտարարագրում կատարել փոփոխություններ նաև վերջնաժամկետից հետո։ Սակայն հարկ է նախապես ստուգել հայտարարագրում առկա տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը՝ հետագայում լրացուցիչ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից խուսափելու համար։ Ինչպես օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից Կրթության և առողջապահության գծով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիր, այնուհետև նույն համակարգի միջոցով սահմանված կարգով դիմել փոխհատուցման համար։ Հիշեցնենք, որ սոցիալական ծախսերի փոխհատուցումից հնարավոր է օգտվել ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսին, ծնող, զավակ) համար կատարված համապատասխան ծախսերի դիմաց։ —00—ԼԱ The post ՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի եկամուտների տարեկան ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ
24TV / 24News / 10 minutes ago

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ դա չափազանց շատ է նման փոքր երկրի համար
24TV / 24News / 18 minutes ago

«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
24TV / 24News / 20 minutes ago

Էրդողանը խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից
24TV / 24News / 27 minutes ago
Related coverage

Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի կաթի մթերման կետի աշխատանքը
1in.am / 15 minutes ago

Էրդողանը խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ անցակետի գործունեության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրել
Sputnik Armenia / 19 minutes ago

Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
Factor.am / 19 minutes ago