UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը կանցկացնի Real American Freestyle (RAF) կազմակերպության Crossover կատեգորիայի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտու առաջին պաշտպանությունը։ Նրա մրցակիցը կլինի UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Էնթոնի Փեթիսը։ Գոտեմարտը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 28-ին՝ Չիկագոյի NOW Arena մարզահամալիրում անցկացվելիք RAF 15 մրցաշարի շրջանակներում և կդառնա երեկոյի գլխավոր իրադարձությունը։ Ծառուկյանը նոր մրցակից է ստացել չեմպիոնական գոտու առաջին պաշտպանության համար Սկզբում Էնթոնի Փեթիսը պետք է մրցեր UFC-ի մեկ այլ նախկին մարտիկի՝ Դոնալդ Սերոնեի հետ։ Սակայն կազմակերպիչները փոփոխել են մրցաշարի ծրագիրը՝ ամերիկացուն նշանակելով Ծառուկյանի չեմպիոնական գոտու հավակնորդ։ Արդյունքում Արման Ծառուկյան — Էնթոնի Փեթիս դիմակայությունը դարձել է RAF 15-ի գլխավոր իրադարձությունը, իսկ Հենրի Սեհուդոյի և Սոն Յադոնի միջև տիտղոսային գոտեմարտը ստացել է երկրորդ գլխավոր մենամարտի կարգավիճակ։ Արման Ծառուկյանը նոյեմբերին երկու գոտեմարտ կանցկացնի։ Նոյեմբերի 14-ին Արման Ծառուկյանը Աբու Դաբիում կմրցի ընդդեմ Նեյման Գրեյսիի։ Դա ոչ տիտղոսային գոտեմարտ է,միջանկյալ քաշային կարգում։ Նոյեմբերի 28-ին Արման Ծառուկյան կմրցի ընդդեմ Էնթոնի Փեթիսի։ Սա կլինի Crossover կատեգորիայի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտու առաջին պաշտպանությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արման Ծառուկյանը RAF-ի չեմպիոնական գոտին կպաշտպանի UFC-ի նախկին չեմպիոնի դեմ գոտեմարտում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ֆլավիո Բոլսոնարուն կարող է արագացված կարգով ԱՄՆ կանաչ քարտ ստանալ
Shant News / 23 minutes ago

Մհեր Գրիգորյանը Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը
Shant News / 34 minutes ago

Հայ մարտիկները կմասնակցեն ММА-ի աշխարհի առաջնությանը
Shant News / 37 minutes ago

Նախարար Դավիթ Թադևոսյանը և դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Shant News / 43 minutes ago
Related coverage

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
Aravot / 16 minutes ago

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Factor.am / 19 minutes ago

ՖԻՖԱ-ն ռեկորդային եկամուտ է ունեցել 2026-ի Աշխարհի առաջնությունից
Armenian Business News (ABNews) / 31 minutes ago

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում
Armenpress / 38 minutes ago