ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերություններին և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին, հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը։ Դավիթ Թադևոսյանն ընդգծել է ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այն կդառնա առավել ընդգրկուն և արդյունավետ։ Դեսպան Խալիլ Շիրղոլամին ներկայացրել է Իրանի տեխնոլոգիական ներուժը՝ մասնավորապես առանձնացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում երկրի ձեռքբերումները և ընդգծելով այդ ուղղությամբ Իրանի առաջատար դիրքերը համաշխարհային մակարդակում։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը՝ նպաստելով դրա դրական դինամիկայի պահպանմանն ու շարունակականությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային լուծումների, կապի և հեռահաղորդակցության, նանոտեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև այս ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ Կարևորվել է Հայաստանի և Իրանի տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների և նորարարական կառույցների միջև կապերի ամրապնդումը, փորձի փոխանակումը և համատեղ նախաձեռնությունների զարգացումը։ Կողմերն անդրադարձել են նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ երկու երկրների համապատասխան կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի վավերացման կարևորությանը՝ ընդգծելով, որ այն կնպաստի հետագա համագործակցության հիմքերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնմանը։ Հանդիպման ավարտին դեսպան Խալիլ Շիրղոլամին նախարար Դավիթ Թադևոսյանին հրավիրել է այցելել Իրան՝ ծանոթանալու երկրի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներին և քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված գործնական քայլերը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նախարար Դավիթ Թադևոսյանը և դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա 5 մասնակից
Shant News / 11 minutes ago

Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները
Shant News / 17 minutes ago

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը
Shant News / 27 minutes ago

Արտյոմ Բանդիկյանի ԲԿՄԱ-ն հաղթել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»
Shant News / 38 minutes ago
Related coverage

Նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը
Armenian Business News (ABNews) / 2 minutes ago

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է
168 Jham / 2 minutes ago

Կամ պետք է շարունակի պնդել իր անմեղությունը, կամ պետք է հրաժարվի իր պաշտպանական դիրքորոշումից
Aravot / 3 minutes ago

Դա սխալ ա, ո՞նց կարելի ա, с ума сойти. քաղաքացիներն արձագանքում են ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին
5TV Armenia / 3 minutes ago