Մոսկվայի ԲԿՄԱ-ն Ռուսաստանի գավաթի 2026/27 մրցաշրջանի՝ ՌՊԼ ուղու խմբային փուլի 5-րդ տուրում 3:1 հաշվով հաղթել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ Հայ ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը բանակայինների կազմում անցկացրել է ամբողջական հանդիպում։ Բանդիկյանի համար սա առաջին հանդիպումն էր Հայաստանի ազգային հավաքականից մոսկովյան ակումբ վերադառնալուց հետո։ Հայ ֆուտբոլիստը ակտիվ մասնակցություն է ունեցել թիմի խաղին։ Այս հաղթանակի շնորհիվ ԲԿՄԱ-ն հինգ տուրից հետո 8 միավորով D խմբի երկրորդ հորիզոնականում է։ Մոսկովյան ակումբը շարունակում է պայքարը Ռուսաստանի գավաթի ՌՊԼ ուղու փլեյ-օֆֆի ուղեգրի համար։