Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Երևան քաղաքում` Հոկտեմբերի 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի հոկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.2°C (2020թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.2°C (1977թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.3°C