Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավի հետ կապված միջադեպերի մասին, հաղորդում է Mehr-ը։ Իրանցի զինվորականների տվյալներով՝ նավերը փորձել են նեղուցն անցնել չթույլատրված երթուղիներով և կանգնեցվել են դրա հարավային հատվածում։ Ուրբաթ հրապարակված ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ լցանավերից մեկը գտնվել է նեղուցի արևելյան հատվածում, մյուսը՝ արևմտյան։ Հաղորդագրության համաձայն՝ երկու նավերն էլ անջատել են նավիգացիոն և տեղորոշման համակարգերը և ամերիկացի զինվորականների աջակցությամբ փորձել են դուրս գալ նեղուցից՝ Թեհրանի կողմից չթույլատրված երթուղիներով։ Ինչպես հայտարարում է ԻՀՊԿ-ն, լցանավերն անտեսել են ռադիոկապով փոխանցված մի քանի նախազգուշացումները, մտել վտանգավոր գոտի և միջադեպերի բախվել, ինչից հետո դրանք կանգնեցվել են նեղուցի հարավային ափի մոտ։ Իրանցի զինվորականները նաև հայտարարել են, որ նավերի կանգնեցումն ու դրանց վրա բռնկված հրդեհները եղել են ամերիկացի զինվորականների թշնամական գործողությունների և լցանավերի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացության իրանական կանոնները չպահպանելու հետևանք։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերը կանգնեցվել են․ Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Հայաստանն ընդգրկվել է այն 29 երկրների ցանկում, որտեղ Ռուսաստանը հյուպատոսական կենտրոնների ցանց է զարգացնում․ ՌԴ ԱԳՆ
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Փարիզում այսօր սպասվող բողոքի ակցիաների պատճառով կփակվի մետրոյի 40 կայարան
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

Հայաստանի քաղաքացիները Վրաստան են այցելել 316,2 հազար անգամ
ArmLur / Zhoghovurd / 46 minutes ago

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան վերահաստատել են ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման իրենց կուրսը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Ադրբեջանը անկլավ կոչվածների հետ խնդիր ունի. Նահապետյան
Pastinfo / 15 minutes ago

Իսրայելի ընդդիմությունը քննարկում է վարչապետի ուղղակի ընտրություններ սահմանելու հնարավորությունը
168 Jham / 17 minutes ago

Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել
Alpha News / 26 minutes ago

Հայլուր | Քաոս է Մոսկվայի օդանավակայանում. դրոնային հարձակման վտանգ կա
5TV Armenia / 29 minutes ago