ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան վերահաստատել են իրենց հանձնառությունը Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպման շուրջ քննարկումների ֆոնին, հայտնում է AFP-ն։ Փհենյանը շարունակում է մերժել միջուկային զենքից հրաժարվելը՝ չնայած բանակցությունները վերսկսելու Վաշինգտոնի փորձերին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյոնը և Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տոսիմիցու Մոտեգին վերահաստատել են իրենց ընդհանուր դիրքորոշումն ուրբաթ օրը Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում G20-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում կայացած բանակցությունների ընթացքում, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Կողմերը նաև պարտավորվել են հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի լիակատար կատարմանը, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի ֆինանսավորումը կասեցնելուն ուղղված սահմանափակումների պահպանմանը։ Թրամփի և Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպումը քննարկվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին ընդառաջ, որը կկայանա հաջորդ ամիս Չինաստանում։ Թրամփը բազմիցս պատրաստակամություն է հայտնել վերսկսելու Փհենյանի հետ բանակցությունները միջուկային խնդրի շուրջ։ Ռուսաստանի և Չինաստանի աջակցությունը վայելող Հյուսիսային Կորեան, չնայած ՄԱԿ-ի բազմամյա պատժամիջոցներին, օրենսդրորեն ամրագրել է միջուկային տերության իր կարգավիճակը։ Երկրի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ միջուկային զինանոցը մշտական է, և դրանից հրաժարվելու հարցը քննարկման ենթակա չէ։ԱՄՆ-ն,
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան վերահաստատել են ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման իրենց կուրսը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Հայաստանն ընդգրկվել է այն 29 երկրների ցանկում, որտեղ Ռուսաստանը հյուպատոսական կենտրոնների ցանց է զարգացնում․ ՌԴ ԱԳՆ
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

Փարիզում այսօր սպասվող բողոքի ակցիաների պատճառով կփակվի մետրոյի 40 կայարան
ArmLur / Zhoghovurd / 30 minutes ago

Հայաստանի քաղաքացիները Վրաստան են այցելել 316,2 հազար անգամ
ArmLur / Zhoghovurd / 44 minutes ago

Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերը կանգնեցվել են․ Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Ադրբեջանը անկլավ կոչվածների հետ խնդիր ունի. Նահապետյան
Pastinfo / 13 minutes ago

Իսրայելի ընդդիմությունը քննարկում է վարչապետի ուղղակի ընտրություններ սահմանելու հնարավորությունը
168 Jham / 15 minutes ago

Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել
Alpha News / 24 minutes ago

Հայլուր | Քաոս է Մոսկվայի օդանավակայանում. դրոնային հարձակման վտանգ կա
5TV Armenia / 27 minutes ago