Գլենդելն ապահով և շատ անվտանգ քաղաք է, որտեղ ցանկացած ժամի կարելի է ապահով տուն հասնել։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում ասել է ԱՄՆ հայ իրավաբանների միության անդամ, քրեական պաշտպանության փաստաբան Րաֆֆի Մանվելյանը։ Նրա խոսքով՝ Գլենդելում գողությունների, մասնավորապես՝ բնակարանային գողությունների ցուցանիշը բարձր չէ, և այդ առումով լուրջ խնդիրներ չկան։ «Սակայն կա մեկ այլ մեծ խնդիր․ շատ երիտասարդներ ավտոմեքենաները չափազանց արագ են վարում, ինչի հետևանքով, ցավոք, մարդիկ են զոհվում»,- նշել է փաստաբանը։ Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությանը՝ նա հայտնել է, որ 2023 թվականին, օրինակ, 593 մարդ է զոհվել։ «Զոհերի մեծամասնությունը տարեցներն են՝ 65-70 տարեկան, քանի որ նրանք ավելի դանդաղ են քայլում և չեն հասցնում արագ կողմնորոշվել ու խուսափել բախումից։ Այդ պատճառով տարեցների շրջանում զոհերի թիվն ավելի բարձր է»,- նշել է Րաֆֆի Մանվելյանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գլենդելն անվտանգ քաղաք է, սակայն մտահոգիչ են ճանապարհատրանսպորտային պատահարները․ Րաֆֆի Մանվելյան
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ազգային Ժողովում թեժ է. նիստը՝ ուղիղ
Alpha News / 15 minutes ago

Ալիևն առանց պայմանագրի էլ ստանում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է . Գրիգոր Բալասանյան
Alpha News / 2 hours ago

Խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումը ձեռնտու է թե՛ Փաշինյանին, թե՛ Ալիևին․ Տիգրան Քոչարյան
Alpha News / 2 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ կունենա․ Մալեկ Դուդակով
Alpha News / 2 hours ago
Related coverage

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ներքաղաքական ճգնաժամ է առաջացել
168 Jham / 18 minutes ago

ԱՄՆ-ը հավանություն է տվել Ուկրաինային «Patriot»-ի 500 հրթիռ վաճառելու հնարավորությանը
168 Jham / 33 minutes ago

Թուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ Զելենսկի
168 Jham / 43 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 30.10.2026
Shant News / 53 minutes ago