UFC-ի կիսաթեթև քաշային կարգում գործող չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկին հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել թեթև քաշային կարգի չեմպիոնական տիտղոսի համար: Ավստրալացին նշել է, որ եթե ամերիկացի Ջասթին Գեյջին որոշի ավարտել կարիերան, ապա նա պատրաստ է տիտղոսը վիճարկել թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հետ: «Բանն այն է, որ ես չեմ ցանկանում հնարավորություններ խլել մյուսներից, թեև կարծում եմ՝ այդպես չի լինի, քանի որ հենց Արման Ծառուկյանն է արժանի դրան: Մյուս կողմից, կան Փեդի Փիմբլեթը և Իլյա Տոփուրիան։ Եթե նրանք մենամարտեն միմյանց դեմ, իսկ ես՝ Արմանի դեմ, ապա այդ մենամարտերի հաղթողները հետագայում կհանդիպեն միմյանց… Ես կհրաժարվեմ կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց և Ծառուկյանի հետ կմենամարտեմ տիտղոսի համար և վերջ։ Անկեղծ ասած, այս տարբերակն ինձ ավելի է ոգևորում, քան Գեյջիի դեմ մենամարտը»,- նշել է Ալեքսանդր Վոլկանովսկին: 38-ամյա Վոլկանովսկին նախորդ մենամարտն անցկացրել է հոկետմբերի 24-ին և միավորներով հաղթել ռուսաստանցի Մովսար Եվլոևին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 30.10.2026
Shant News / 54 minutes ago

Ֆրանսիայի բնապահպանության նախարարը պատվիրակության հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Shant News / 2 hours ago

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները
Shant News / 2 hours ago

ՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Shant News / 2 hours ago
Related coverage

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում
Armenpress / 34 minutes ago

Алина Чараева вышла в полуфинал теннисного турнира в итальянском Курмайоре
Sputnik Armenia / 1 hour ago

Հայաստանի հրաձգության հավաքականը աշխարհի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկով
A1plus / 2 hours ago

Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
Factor.am / 3 hours ago