Եվրասիական տնտեսական միության ինտեգրման հեռանկարների ուսումնասիրման կենտրոնի (Մինսկ) տնօրեն Դմիտրի Բելյակովը Alpha News -ին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուզական արձագանքը՝ Եվրասիական տնտեսական միությունից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու հետևանքների վերաբերյալ զեկույցին, ինչպես նաև գնահատել է Միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական առավելությունները։ «Բանն այն է, որ ԵԱՏՄ-ն շահավետ է Հայաստանի Հանրապետության, ժողովրդի և տնտեսական գործունեության համար։ Անշուշտ, Փաշինյանի քաղաքական հայացքները կարող են չհամընկնել բոլոր նրանց տեսակետների հետ, որոնք հանդես են գալիս եվրասիական ինտեգրման օգտին, որն ունի տնտեսական հիմնավորում։ Սա վերաբերում է նաև Հայաստանի գործարար համայնքին, քանի որ Հայաստանը բավականին մեկուսացած է հիմնական արտոնյալ շուկաներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Եվրամիությունից և Չինաստանից։ Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս մատչելի գներով ձեռք բերել ապրանքների լայն տեսականի և հայկական արտադրանքը վաճառել ԵԱՏՄ ընդարձակ շուկայում»,- ասել է Բելյակովը։ Փորձագետի կարծիքով՝ ԵԱՏՄ զեկույցի վերաբերյալ Փաշինյանի հուզական արձագանքն արտացոլում է նրա անձնական քաղաքական հայացքները։ «Իմ կարծիքով՝ նպատակահարմար չէ նույնացնել նրա անձնական արձագանքը Հայաստանի գործարար համայնքի դիրքորոշման հետ, քանի որ Փաշինյանի իշխանության ժամանակն ավարտվելու է, գալու է նոր իշխանություն, և այն իրավիճակին այլ կերպ է նայելու։ Այս պահին այս ամենը պայմանավորված է քաղաքական կոնյուկտուրայով և կապված է Եվրոպային միանալու, ինչպես նաև ԵՄ-ի հետ ծրագրերին մասնակցելու ցանկության մասին նրա հայտարարությունների հետ։ Իսկ Եվրամիությունն այժմ Ռուսաստանի հետ բավականին լարված հարաբերություններ ունի։ Բացի այդ, Փաշինյանի դիրքորոշումը շատ առումներով հարկադրված է, քանի որ եվրոպական գործընկեր երկրները, առաջին հերթին, իհարկե, Ֆրանսիան, ցավոք, զգալի ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքական վերնախավի վրա և առաջ են մղում իրենց օրակարգը։ Իսկապես, Փաշինյանի արձագանքը բավականին հուզական է։ Բայց թե որքանով այդ արձագանքը կհամապատասխանի այն փաստաթղթերին, որոնք կստորագրի Հայաստանի ղեկավարությունը և որոնք կսահմանեն ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ապագա տնտեսական գործընկերությունը, բոլորովին այլ հարց է։ Փորձագետները, վերլուծաբաններն ու հայ հասարակությունը պետք է առաջնորդվեն հենց փաստաթղթերով և ընդունված որոշումներով, այլ ոչ թե թույլ տան, որ իրենց մոլորեցնեն հուզական հայտարարությունները»,- նշել է Բելյակովը։ Փորձագետի խոսքով՝ ԵԱՏՄ զեկույցի նպատակն է հայ գործարարներին և քաղաքացիներին հնարավորություն տալ ինքնուրույն գնահատելու միությանը Հայաստանի անդամակցության առավելությունները։ «ԵԱՏՄ զեկույցն առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համատեղ, կոլեգիալ զեկույցն է։ Դրա նպատակն է, որպեսզի հայ գործարարներն ու, իհարկե, Հայաստանի քաղաքացիները կարողանան ինքնուրույն ուսումնասիրել փաստաթուղթը, տեսնել, թե ինչ է տալիս Հայաստանին ԵԱՏՄ-ին անդամակցությունը, և իրենք որոշեն՝ արդյոք դա իրենց պետք է, թե ոչ։ Իմ կարծիքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով։ Այդ դեպքում Հայաստանի քաղաքացիներն իրենք պատասխանատվություն կկրեն իրենց հետագա ապագայի և բարեկեցության համար, մասնավորապես՝ տնտեսական առումով»,– եզրափակել է Դմիտրի Բելյակովը։ The post ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշումը պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդն՝ առանց Փաշինյանի հուզական հայտարարությունների․ Բելյակով appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշումը պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդն՝ առանց Փաշինյանի հուզական հայտարարությունների․ Բելյակով
Եվրասիական տնտեսական միության ինտեգրման հեռանկարների ուսումնասիրման կենտրոնի (Մինսկ) տնօրեն Դմիտրի Բելյակովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուզական ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Երուսաղեմի հայկական թաղամասում հերթական սադրանքն է տեղի ունեցել. հրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի ուղղությամբ
Alpha News / 19 minutes ago

«Օսկարի» առաջին հայ հավակնորդը․ Ակիմ Թամիրովի կյանքի պատմությունը
Alpha News / 39 minutes ago

В ближайшей перспективе США не добьются больших успехов в Иране: Олег Блохин
Alpha News / 54 minutes ago

Решение о выходе из ЕАЭС должен принимать народ Армении – без эмоциональных фраз Пашиняна: Беляков
Alpha News / 1 hour ago
Related coverage

Աղվանների պատմական ուղին և հայերի հետ դարավոր կապերը - 24News
24TV / 24News / 2 hours ago

Conservative blogger calls tour guides in North Caucasus ‘male prostitutes’
OC Media / 4 hours ago

Գաջեգործների փողոցում տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Aravot / 6 hours ago

Գաջեգործների փողոցում տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
ABC Media / 6 hours ago