Radar Armenia. «Գաջեգործների փողոցում տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ», – հայտնում է ՔԿ-ն։