Երևանի Գաջեգործների փողոցում տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. հայտնում են Քննչական կոմիտեից։ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ ,- հայտնել են կոմիտեից։ Ավելի վաղ հաղորդվել էր , որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ Աղի լճի մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ, 1 հոգի մահացել է, կան վիրավորներ։