Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տոնե Կայզերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը և Տոնե Կայզերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ այդ առումով շեշտելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության, տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում կապերի զարգացմանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Այս համատեքստում, կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը միտված նախագծերի իրականացումը և տրանսպորտային կապերի զարգացումը: Գրառումը Նիկոլ Փաշինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նիկոլ Փաշինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարի հետ
Akhaltskha.net / 20 minutes ago

Хуситы сообщили о гибели 12 человек в результате удара Саудовской Аравии в Йемене
Akhaltskha.net / 26 minutes ago

Мы должны стремиться к гораздо большему, чем просто локальное прекращение огня: Макрон об ударе по Днепру
Akhaltskha.net / 1 hour ago

ԱԺ-ում Մանի Հուսայնիի գլխավորած պատվիրակության հետ քնարկվել են ՀՀ-ում շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող խնդիրները
Akhaltskha.net / 2 hours ago
Related coverage

Հայաստանում նոյեմբերի 1-ից կփոխվեն անձնագրերի տրամադրման և կացության կարգավիճակ ստանալու կանոնները
JNEWS / 4 hours ago

Վրաստանի խորհրդարանը փոխել է հարկադիր հոգեբուժական բուժման կարգը
JNEWS / 7 hours ago

გაზისა და წყლის ტარიფები სხვადასხვა მომხმარებლისთვის განსხვავებული იქნება
JNEWS / Oct 27

Վրաստանից արտաքսվել են՝ Չինաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի քաղաքացիներ
JNEWS / Oct 27