Վերջին մի քանի օրերի ընթացքում Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, համապատասխան գերատեսչությունների հետ համակարգված, Վրաստանից արտաքսել են 98 օտարերկրյա քաղաքացիների։ ՆԳՆ տվյալներով՝ միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Թուրքմենստանի, Պակիստանի, Թուրքիայի, Կուբայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հնդկաստանի, Լիբանանի, Հորդանանի, Նիգերիայի, Թաիլանդի, Ֆիլիպինների, Բանգլադեշի, Եթովպիայի, Իրաքի, Չինաստանի և այլ երկրների ընդհանուր առմամբ 98 քաղաքացի։ Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։ Այս տարվա սկզբից ի վեր միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները երկրից արտաքսել են ավելի քան 3500 մարդու։