ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը, նախագահի տեղակալ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Խաչատրյանը, Սարիկ Մինասյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Հայկ Սուքիասյանն ու Ահարոն Սահակյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել են Նորվեգիայի խորհրդարանի էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանի Հուսայնիի գլխավորած պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։ Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Մխիթարյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Նորվեգիայի փորձով՝ տնտեսական աճը բնապահպանական կայունության հետ համադրելու, ինչպես նաև բնական ռեսուրսներն արդյունավետ կառավարելու հարցում։ Հանձնաժողովի նախագահը կարևորել է համագործակցության ընդլայնումը նաև տեղական ինքնակառավարման մակարդակում՝ վստահություն հայտնելով, որ երկրների միջև կապերը բոլոր ոլորտներում օրեցօր առավել կամրապնդվեն։ Մանի Հուսայնին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ Նորվեգիայի և Հայաստանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը հետևողականորեն զարգանում են։ Նա ընդգծել է նաև ընդհանուր ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու կարևորությունը։ ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել համաժողովը հաջողությամբ կազմակերպելու կապակցությամբ։ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել Նորվեգիայի կառավարությանը Հայաստանի Հանրապետությանը տարբեր ուղղություններով աջակցության համար։ Կողմերն ընդգծել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ի թիվս երկկողմ օրակարգի մի շարք այլ ուղղությունների։ Այս համատեքստում հատկապես կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ավելացումը։ Քննարկվել են Հայաստանում շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող խնդիրները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներին։ Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպումը նոր ազդակ կդառնա Հայաստան-Նորվեգիա խորհրդարանական համագործակցության խորացման համար։ Գրառումը ԱԺ-ում Մանի Հուսայնիի գլխավորած պատվիրակության հետ քնարկվել են ՀՀ-ում շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող խնդիրները appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԺ-ում Մանի Հուսայնիի գլխավորած պատվիրակության հետ քնարկվել են ՀՀ-ում շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող խնդիրները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարի հետ
Akhaltskha.net / 19 minutes ago

Хуситы сообщили о гибели 12 человек в результате удара Саудовской Аравии в Йемене
Akhaltskha.net / 25 minutes ago

Мы должны стремиться к гораздо большему, чем просто локальное прекращение огня: Макрон об ударе по Днепру
Akhaltskha.net / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր
Akhaltskha.net / 1 hour ago
Related coverage

Հայաստանում նոյեմբերի 1-ից կփոխվեն անձնագրերի տրամադրման և կացության կարգավիճակ ստանալու կանոնները
JNEWS / 4 hours ago

Վրաստանի խորհրդարանը փոխել է հարկադիր հոգեբուժական բուժման կարգը
JNEWS / 7 hours ago

გაზისა და წყლის ტარიფები სხვადასხვა მომხმარებლისთვის განსხვავებული იქნება
JNEWS / Oct 27

Վրաստանից արտաքսվել են՝ Չինաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի քաղաքացիներ
JNEWS / Oct 27