ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզի Կրասնայա Յարուգա ավանում ուկրաինական ԱԹՍ–ների հարվածի հետևանքով կին է մահացել, իսկ Շեբեկինոյում տղամարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել են մարզային օպերատիվ շտաբից:«Կրասնայա Յարուգա ավանում դրոնի պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած կինը տեղում մահացել է։ Ցավակցում ենք հարազատներին և մերձավորներին», - ասվում է հաղորդագրության մեջ։Ըստ օպերատիվ շտաբի` Շեբեկինո քաղաքում FPV-դրոնը հարված է հասցրել «Գազելի», ինչի հետևանքով մի տղամարդ ձեռքի բեկորային վնասվածք է ստացել։ Բժիշկները նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի պայթյունի հետևանքով կին է մահացել
Շեբեկինո քաղաքում FPV-դրոնի հարվածի հետևանքով մի տղամարդ ձեռքի բեկորային վնասվածք է ստացել։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

"Идеальная добыча": Киселев предупредил Армению о риске потери государственности
Sputnik Armenia / 41 minutes ago

Կարեն Գալստյանը բրոնզե մեդալ է նվաճել Մեծ սաղավարտի մրցաշարում
Sputnik Armenia / 44 minutes ago

Карен Галстян завоевал бронзу турнира Большого шлема по дзюдо в Абу-Даби
Sputnik Armenia / 59 minutes ago

Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների զոհ է դարձել Դոնեցկի երկաթուղու գլխավոր տնօրենը
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Թրամփը թույլ չի տա, որ Իրանի հետ պшտերազմն անվերջ շարունակվի․ Վենս
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

Պեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններին
24TV / 24News / 19 minutes ago

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը
168 Jham / 23 minutes ago

Գերիներին նամակները կարելի է ուղարկել Անգլիայի միջոցով, բայց առաջանալու է այլ խնդիր. «Երկրի հարցը»
Yerkir / 24 minutes ago