ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական հարձակման հետևանքով զոհվել է Դոնեցկի երկաթուղու գլխավոր տնօրեն Իգոր Լեբեզնյովը։ Տեղեկությունը հայտնել է հանրապետության տրանսպորտի նախարարությունը:Դոնեցկի Խարցիզսկի շրջանի ղեկավար Եվգենի Պոպլավսկին հստակեցրել է, որ Լեբեզնյովը զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ի հարվածի հետևանքով:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։