Երևանը հյուրընկալել է Արքայազն Թալալի անվան միջազգային մրցանակաբաշխությունը։ Պարգևատրվել են չորս նախագծեր, որոնք ուղղված են եղել տարբեր երկրներում «կանաչ» էներգիայի, ոռոգման, գյուղատնտեսության զարգացմանը։ Մրցանակային ֆոնդը մեկ միլիոն դոլար է։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մրցանակաբաշխության կոմիտեի և Արաբական ծոցի երկրների զարգացման ծրագրի նախագահ Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ սաուդին, Իսպանիայի թագուհի Սոֆիան։ Երևանը հյուրընկալող քաղաք է ընտրվել՝ հաշվի առնելով այստեղ անցկացվող Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17–րդ համաժողովը։