ՀՅԴ պատվիրակությունը Մոսկվայում է։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ ՌԴ Պետական դումայում հանդիպել ենք «Եդինայա Ռոսիա» և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունների ներկայացուցիչների հետ»,- նշել է Սաղաթելյանը։ Նրա փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: The post ՀՅԴ պատվիրակությունը աշխատանքային այցով Մոսկվայում է appeared first on Alphanews .