Կառավարությունն ընդունել է «ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման և տրամադրման մերժման կարգը, լրացուցիչ վճարի դիմաց ավելի սեղմ ժամկետում ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման ժամկետը և լրացուցիչ վճարի չափը սահմանելու և ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրման ընթացքում մասնավոր գործընկերոջ ներգրավման մասին» որոշում։ Որոշման նպատակն է՝ ապահովել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 18-րդ մասի կատարումը՝ սահմանելով անձը հաստատող փաստաթղթի տրամադրման և տրամադրման մերժման կարգը և դրա իրականացման իրավակարգավորումների հստակեցումը և մեխանիզմները: Ինչպես նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը. «Ուզում եմ փաստել, որ այսօր և վաղը վերջին երկու օրերն են հնամաշ ենթակառուցվածքի գործարկման։ Մենք մոբիլիզացրել ենք մեր ամբողջ ռեսուրսը, որ մինչ այս պահը ստացած բոլոր դիմումները կարողանանք սպասարկել և տպագրել հին նմուշի փաստաթղթեր, իսկ նոյեմբերի 1-ից կկարողանանք նոր նմուշի փաստաթղթերը տրամադրել քաղաքացիներին»։ ՆԳ նախարարը տեղեկացրել է, որ մասնավոր գործընկերոջ հետ իրականացվել են աշխատանքներ՝ Եվրոպական միության ստանդարտին համապատասխան փաստաթուղթ ունենալու համար։ «Նկարագրեմ ընթացակարգը՝ առաջին անգամ ներդրվելու է նախագրանցման ինստիտուտը, որպեսզի քաղաքացին մինչև գրասենյակ գալը կարողանա ամբողջ գործընթացն իրականացնել թվային պլատֆորմում՝ տնից կամ որևէ այլ վայրից, որտեղից իրեն հարմար կլինի։ Պետությունը՝ ի դեմս ՆԳՆ-ի, մինչև գրասենյակ մուտք թույլատրելը, բնակչության պետական ռեգիստրով կիրականացնի քաղաքացու ամբողջական ստուգումը։ Եվ պետության կողմից կանաչ լույս ստանալուց հետո միայն անձը կարող է այցելել մասնավոր գրասենյակ և ստանալ ծառայությունը»,-ասել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ նախագրանցման շրջանակում գրասենյակ այցելելու համար մեյլին ստանալու են QR-կոդ։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ վճարումն ամբողջովին իրականացվելու է մինչև գրասենյակ այցելությունը։ «Անկանխիկ վճարման տրամաբանության մեջ պլատֆորմով պիտի իրականացնենք վճարումներ և գանք գրասենյակ, հանձնենք միայն մատնահետք, լուսանկարվել մասնավոր գործընկերոջ գրասենյակում, և այդքանով կավարտվի մեր գործարքը»,- ասել է ՆԳ նախարարը՝ կարևորելով նաև ինքնասպասարկման մեխանիզմ ունենալու հանգամանքը՝ Kiosks սարքերից օգտվելու հնարավորություն, որը թույլ կտա երկու պրոցեսներն էլ առանց որևէ ծառայողի հետ շփման ավարտել՝ ինքնուրույն նկարվել, ինքնուրույն հանձնել մատնահետք։ Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նոյեմբերից ամբողջ հանրապետությունում կգործի 14 գրասենյակ, որոնցից 2-ը՝ Երևանում։ Մայրաքաղաքի գրասենյակները կգործեն մոլերում։ «Հայաստանում բիոմետրիկ անձնագիր ունեցողները սահմանը հատելու են առանց սահմանապահի հետ որևէ կոնտակտի։ Հիմա մենք արդեն աշխատում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում կամ անցակետերում կենսաչափական անձնագիր ունեցողն անձնագիրը դնի, դուրս գա։ Իսկ այլ երկրներում՝ կախված նաև մեր երկկողմ պայմանավորվածություններից, օրինակ՝ կարող ենք Ֆրանսիայի կամ ԵՄ-ի հետ պայմանավորվել, որ տվյալների փոխանակում ենք իրականացնում։ Այսինքն՝ դրսում էլ գնալ-գալիս սահմանային կետերը քաղաքացին հատում է բիոմետրիկ անձնագրով»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում այն ունի անկյունաքարային նշանակություն։ Սրանով, ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ-ում թվայնացման նոր էջ է բացվելու։ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է նաև՝ ում անձնագիրը կամ նույնականացման քարտը դեռ վավեր է, կարող են այն օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։ Իսկ երբ ցանկություն ունենան ստանալու բիոմետրիկ փաստաթուղթ, պետք է հանձնեն իրենց մոտ եղած բոլոր փաստաթղթերը։ The post Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը. Կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունել appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը. Կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Ընդդիմությունն իշխանությանը փաստի առաջ կարող է դնել. Հակոբ Բադալյան
Azg / 2 hours ago

Հանձնարական եմ տվել գնալ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարության հետևից. Փաշինյան
Azg / 3 hours ago

Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի․ Արթուր Սուքոյան
Azg / 3 hours ago

Պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք ձեռքները, թող իրենց տեղն իմանան. Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին
Azg / 3 hours ago
Related coverage

Փաշինյանը գոհ է իր «զորքից». ԱԺ-ում խայտառակ բախումների արձագանքները
5TV Armenia / 8 minutes ago

COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
Factor.am / 10 minutes ago

Գագիկ Խաչատրյանը ևս երկու ամիս կմնա բանտախցում՝ պառկած
Azatutyun / 11 minutes ago

Ոչ թե զենքի մատակարարում, այլ ջրամատակարարում. Ծովինար Վարդանյանի արդարացումը #ԱԺ #5tv
5TV Armenia / 17 minutes ago