ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը: Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Հիշեցնենք՝ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հոկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ թեև Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել, բայց ինքը վստահ է, որ բողոքը ներկայացվել է, սակայն այն պահվում է ԱԱԾ որևէ պաշտոնյայի գզրոցում : «Ես նախորդ օրը տեսա, որ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարություններ է արել, ես նաև մեր գործընկերներին՝ մասնավորապես նրանց, ում հանձնարարություն տալու իրավասություն ունեմ, հանձնարարական եմ տվել, որ այդ հայտարարությամբ հիշատակված փաստերի հետևից պետք է գնալ և պարզել՝ ինչն ինչոց է»,-ասաց Փաշինյանը: The post Հանձնարական եմ տվել գնալ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարության հետևից. Փաշինյան appeared first on Ազգ .