Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը փաստեր է ներկայացրել նոր կենսաչափական համակարգի մասին: «Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է, իսկ նույնականացման քարտի տուրքը՝ 5950 դրամ։ Հետևաբար, երկու տարբեր փաստաթղթերի և հետագայում դրանցից մեկի փոխարինման ծախսերը գումարելով՝ ստացված թիվը որպես մեկ անձնագրի գին ներկայացնելը իրականության հետ աղերս չունի։ Հրապարակման մեջ նշված «շուրջ տասնապատիկ թանկացումը» չի կարող ներկայացվել որպես նախկին և նոր կենսաչափական անձնագրերի գների տարբերություն։ Նախկին կենսաչափական անձնագրի արժեքը 25000 դրամ էր, նոր անձնագրինը՝ 28650 դրամ։ Հարկ ենք համարում նշել, որ նախկինում տրամադրված կենսաչափական անձնագրերը չեն սպասարկվել օտարերկրյա պետությունների սահմանային անցակետերի «e-gate» համակարգերով, քանի որ չի իրականացվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) միջոցով տեղեկատվության փոխանակման գործընթացը, որն անհրաժեշտ է այլ երկրներում անձնագրի տվյալների իսկությունը ստուգելու համար։ Նոյեմբերի 1-ից գործող փաստաթղթերն ինքնաբերաբար անվավեր չեն դառնում։ Գործող անձնագրերն ու նույնականացման քարտերը պահպանում են իրավական ուժը մինչև դրանցում նշված վավերականության ժամկետի ավարտը․ դրանք անհապաղ փոխարինելու պահանջ չկա։ Անհիմն է տեղեկությունը, թե նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար քաղաքացին պարտավոր է նախ փոխարինել գործող՝ հին նմուշի նույնականացման քարտը նորով․ հին նմուշի նույնականացման քարտով ևս հնարավոր է դիմել նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար։ Պետությունը մասնավոր գործընկերոջ առաջարկած արժեքին լրացուցիչ գումար չի ավելացրել։ Մասնավոր գործընկերոջ ներգրավումն իրականացվել է բաց մրցութային ընթացակարգով և առաջարկված նվազագույն գնով։ Կառավարությունը նախատեսում է հետագայում ներդնել նաև սոցիալական որոշ խմբերի համար պետական տուրքի ամբողջական կամ մասնակի վճարման ձևով աջակցության հնարավորություն։ Այնուամենայնիվ, նույնականացման քարտերն ու կենսաչափական փաստաթղթերն անվճար լինել չեն կարող․ աջակցության փաթեթների ծախսը հոգալու է պետությունը։ «Երևան Մոլում» և «Մեգամոլում» նախատեսված են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ․ վայրի ընտրությունը պայմանավորված է քաղաքացիների սպասարկման համար մատչելի և բանուկ հատվածներում գտնվող ընդարձակ գրասենյակ ունենալու հանգամանքով։ Ծառայությունների մատուցման գրասենյակի տեղակայումը որևէ կերպ չի անդրադառնում քաղաքացու փաստաթղթավորմանը ներկայացվող իրավական պահանջներին։ Ինչ վերաբերում է՝ իբր մասնավոր ընկերությունը «տիրապետելու է ՀՀ քաղաքացիների բոլոր տվյալներին», հայտնում ենք, որ անձի իրավական կարգավիճակի որոշումը, ինքնության հաստատումը, բնակչության պետական ռեգիստրի վարումն ու տնօրինումը շարունակում է իրականացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Յուրաքանչյուր փաստաթղթավորման դիմում հաստատվում է պետության կողմից, և միայն համապատասխան թույլտվությունից հետո է մասնավոր գործընկերն իրականացնում իրեն վերապահված տեխնիկական գործառույթները՝ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը։ ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հրապարակել միայն ճշգրտված տեղեկատվություն։ ՆԳ նախարարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ ոչ միայն հանրության, այլ նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ աշխատանքներում»,- ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նոր կենսաչափական անձնագրի գինը 28 650 դրամ է․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Բջնիում 71-ամյա վարորդը ղեկին հանկարծամաh է եղել. մեքենան բախվել է պատնեշին
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Ռուբեն Ռուբինյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնումը
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

Ալիևը չի մասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

Սլովենիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
ArmLur / Zhoghovurd / 44 minutes ago
Related coverage

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը. Կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունել
Azg / 7 minutes ago

ՀՅԴ պատվիրակությունը աշխատանքային այցով Մոսկվայում է
Alpha News / 7 minutes ago

Ի՞ՆՉՆ ԷՐ ԱՆՆՈՐՄԱԼ, ՀԱՍՈՒՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԵՆ, ՀԱՐՑԵՐ ՈՒՆԵՆ, ԹՈՂ ՊԱՐԶԵՆ. ՔՊ-ԱԿԱՆԸ՝ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՄԱՍԻՆ
168 Jham / 13 minutes ago

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
24TV / 24News / 14 minutes ago