Յուրաքանչյուրն ունի իր սովորությունները, հետաքրքրություններն ու կարիքները։ Ոմանք ընտրում են հագուստ և կոսմետիկա, մյուսները փնտրում են տան, տեխնիկայի, աշխատանքի կամ նախասիրությունների համար անհրաժեշտ ապրանքներ։ Wildberries-ը համախմբում է տարբեր նախասիրություններ ունեցող միլիոնավոր մարդկանց՝ առաջարկելով ապրանքների լայն տեսականի կյանքի ամենատարբեր ոլորտների համար։ Առօրյա գնումներից մինչև մասնագիտական կարիքներ Wildberries-ում ներկայացված են հագուստ և կոշիկ, կոսմետիկա, էլեկտրոնիկա, տան համար նախատեսված ապրանքներ, սննդամթերք, գործիքներ, աքսեսուարներ և մասնագիտացված ապրանքներ։ Տեսականու բազմազանությունը հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել ինչպես առօրյա կարիքների, այնպես էլ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ ապրանքներ։ Wildberries-ից պատվիրում եմ ոչ միայն անձնական օգտագործման իրեր, այլև աշխատանքի համար անհրաժեշտ նյութեր՝ գործիքներ, պարագաներ և եղունգների դիզայնի տարրեր։ Ինձ համար կարևոր է, որ կարող եմ դիտարկել տարբեր առաջարկներ և ընտրել համապատասխան ապրանքներ՝ հաշվի առնելով դրանց որակն ու արժեքը, պատմում է 26-ամյա Անի՝ մատնահարդարման մասնագետ։ Առաջարկների և գների բազմազանություն Գնման ընտրությունը կախված է ոչ միայն ապրանքի բնութագրերից, այլև գնորդի բյուջեից։ Մարքեթփլեյսում կարելի է ծանոթանալ տարբեր վաճառողների առաջարկներին, համեմատել նմանատիպ ապրանքների գները և ընտրել համապատասխան տարբերակը։ Սա հատկապես հարմար է, երբ ցանկանում ես գտնել ավելի մատչելի այլընտրանք՝ առանց լավագույն գինը փնտրելու նպատակով մի քանի խանութ այցելելու։ Նախկինում, երբ ինչ-որ իր էր անհրաժեշտ լինում, ստիպված էի ուսումնասիրել տարբեր խանութների առաջարկները՝ հասկանալու համար, թե որտեղ է այն ավելի մատչելի։ Wildberries-ում կարող եմ համեմատել տարբեր վաճառողների առաջարկներն ու ընտրել այն, ինչը համապատասխանում է իմ բյուջեին և պահանջներին, նշում է 29-ամյա Արմենը՝ ՏՏ մասնագետ։ Տարբեր հետաքրքրությունների և կարիքների համար Հարթակի տեսականին ներառում է ոչ միայն առօրյա պահանջարկ ունեցող ապրանքներ, այլև մասնագիտացված արտադրանք՝ էլեկտրոնիկա և դրա բաղադրիչներ, գործիքներ, վերանորոգման համար նախատեսված ապրանքներ, ավտոմեքենայի աքսեսուարներ և շատ ավելին։ Նման ապրանքներ ընտրելիս օգտատերերը կարող են հաշվի առնել տեխնիկական բնութագրերը, չափերը, համատեղելիությունը և այլ կարևոր պարամետրեր։ Հարթակի լրացուցիչ հնարավորություններն էլ ավելի են հեշտացնում գնումները։ Օրինակ՝ լուսանկարով որոնման միջոցով կարելի է գտնել պատկերին նման ապրանքներ, իսկ զտիչները, կարծիքներն ու ապրանքի էջում ներկայացված տեղեկությունները օգնում են ուսումնասիրել առաջարկները և կատարել ընտրություն։ Պատվեր ձևակերպելիս կարելի է նաև հաշվի առնել հասանելի առաքման ժամկետները, որոնք կախված են կոնկրետ ապրանքից և ստացման պայմաններից։ Ինձ համար կարևոր է, որ մեկ հարթակում կարողանամ գտնել տարբեր իրավիճակների համար անհրաժեշտ ապրանքներ՝ առօրյա գնումներից մինչև տան իրեր և տեխնիկա։ Միաժամանակ կարող եմ հաշվի առնել իմ բյուջեն, ուսումնասիրել ապրանքների բնութագրերն ու ընտրել մի քանի տարբերակներից, պատմում է 33-ամյա Վարդանը՝ բժիշկ։ Wildberries-ը համախմբում է տարբեր հետաքրքրություններ, սովորություններ և կարիքներ ունեցող միլիոնավոր գնորդների։ Ապրանքների լայն տեսականին, գների բազմազանությունն ու ընտրության հնարավորությունները յուրաքանչյուրին օգնում են գտնել իր ապրելակերպին և բյուջեին համապատասխան ապրանքներ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Wildberries. Մարքեթփլեյս բոլորի համար
Wildberries. Մարքեթփլեյս բոլորի համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ
A1plus / 25 minutes ago

Wildberries: маркетплейс для всех
A1plus / 58 minutes ago

Մի՛ նեղվեք էն տեսարաններից, որ տեսնում եք ԱԺ-ում, դրանք արտացոլում են մեր հասարակության պատկերը
A1plus / 1 hour ago

Մի՛ նեղվեք էն տեսարաններից, որ տեսնում եք ԱԺ-ում, դրանք արտացոլում են մեր հասարակության պատկերը (տեսանյութ)
A1plus / 1 hour ago
Related coverage

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել
24TV / 24News / 11 minutes ago

Рабочего задавило панелью – подробности трагичного инцидента в Ереване
Sputnik Armenia / 11 minutes ago

Փաստացի ընկերություններ կան, որ 40% և ավելի թալանչիական տոկոսադրույքներով են վարկ տալիս. Աբրահամյան
168 Jham / 11 minutes ago

Տղայական, հայկական նորմալ կռիվ էր, ոնց որ ուրախացել էիք՝ կռվի մեջ եք ընկել. Կարապետյան
Yerkir / 11 minutes ago