A A Պաշտոնական Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ Աջակցիր «Ա1+»-ին Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային է հանրային հաշվետվողականության ապահովումը։ Այդ համատեքստում նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր նշանակություն ունի կառույցի գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման գործում։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 830 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 244 կարգապահական տույժ, այդ թվում՝ -հայտարարվել է նախազգուշացում` 14 հայտարարվել է նկատողություն` 158, հայտարարվել է խիստ նկատողություն` 33, հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով՝ 26, ազատվել են Ոստիկանությունում ծառայությունից` 13։ Միաժամանակ, ոստիկանության 16 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ Ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11.1-րդ կետերի և 1.2-րդ մասի հիմքերով, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։ Փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվել է 4 կարգապահական տույժ, որից՝ 2 նկատողություն, 2՝ խիստ նկատողություն։ Միաժամանակ, Փրկարար ծառայության 1 ծառայող ազատվել է ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ Փրկարար ծառայության մասին օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի ը կետի, այն է՝ փրկարար ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 9 կարգապահական տույժ, որից՝ 4 նախազգուշացում, 2 նկատողություն, 3՝ խիստ նկատողություն։ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է կիրառվել է 2 կարգապահական տույժ, որից՝ 1 նախազգուշացում, 1 խիստ նկատողություն։ ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 11 կարգապահական տույժ, որից՝ 10 նկատողություն, 1 խիստ նկատողություն։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ է ուղարկվել ծառայողական քննությունների ծառայողական քննությունների 10 նյութեր, որոնցով նախաձեռնվել են 9 քրեական վարույթներ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու փաստերով։ Դրանք պարունակել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու (այդ թվում՝ բռնության գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), պաշտոնեական կեղծիքի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու, խոշտանգման, խարդախության, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքեր։ Նշված ժամանակահատվածում ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության՝ 20 և փրկարարական՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 19 նյութեր ու եզրակացություններ: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 19 և փրկարարական 1 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 7 ծառայողի նկատմամբ՝ խիստ նկատողություն և 13 ծառայողի նկատմամբ՝ ծառայության դադարեցում կարգապահական տույժերը, իսկ ոստիկանության 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։ Դեմ ենք քվեարկելու TRIPP նախագծին, դա խաղաղություն չի բերի, Ադրբեջանի շահն ուղիղ արտացոլված է․ Աննա Գրիգորյան ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել․ Ծառուկյան Կոտայքի մարզպետը կնշանակվի վաղը Բիզնեսը հնարավորություններ է փնտրում այնտեղ, որտեղ առկա է անվտանգություն․ Միրզոյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ
Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Արենի համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ
A1plus / 31 minutes ago

Վարչապետն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարին
A1plus / 35 minutes ago

Ասում ենք՝ քաղաքացին վարկի տակ «ճռռում» է, քայլեր պիտի ձեռնարկեք. Տիգրան Աբրահամյան
A1plus / 54 minutes ago

Ասում ենք՝ քաղաքացին վարկի տակ «ճռռում» է, քայլեր պիտի ձեռնարկեք. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
A1plus / 54 minutes ago
Related coverage

Կարծես՝ բռնությունն իրենց էության մի մասն է. Երեմյանն՝ ընդդիմությանը
1in.am / 10 minutes ago

Джейхун Байрамов прибыл с визитом в Турцию
Aravot / 13 minutes ago

Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը
Shant News / 14 minutes ago

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
168 Jham / 15 minutes ago