Վերջին մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցի չարտոնված հարավային երթուղով անցնելիս ականների վրա պայթել և հրդեհվել է նավթատար երեք լցանավ։ Անձնակազմերը լքել են նավերը նեղուցի հարավային ափերի մոտ, հայտարարել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը։ «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Հայտարարության համաձայն՝ նավերն անջատել էին իրենց ռադարային և նավիգացիոն բոլոր համակարգերը և անտեսելով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումները, փորձել էին չարտոնված հարավային երթուղով դուրս գալ Հորմուզի նեղուցից։ Ճանապարհին դրանք բախվել էին ծովային ականների և պայթել։ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցի չարտոնված երթուղին անվտանգ չէ։ Նրանք հավելել են, որ այդ երթուղիներով անցնելու պատասխանատվությունը կրում են նավերի սեփականատերերն ու անձնակազմերը։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նեղուցի կանոններն անտեսող ցանկացած «սադրիչ գործողություն», որին աջակցում է ամերիկյան բանակը, վճռական հակազդեցության կարժանանա։ Ավելի վաղ Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը հայտնել էր, որ Օմանի ափերի մոտ գտնվող նավի վրա հրդեհ է բռնկվել։ Այլ մանրամասներ չէին հաղորդվել։ –00—ՅՄ The post ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը հայտնվել է դաշտում. կա վիրավոր
24TV / 24News / 14 minutes ago

ՔՊ-ի արցախամերժությունն իմանալով՝ համոզված եմ՝ ամեն ինչ արեցին, որ մեր խնդիրը COP17-ում չքննարկեն
24TV / 24News / 27 minutes ago

Ամիօ-ի Վարչության նախագահը Forbes-ի հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերին
24TV / 24News / 28 minutes ago

Պլուտոնից այն կողմ հայտնաբերվել է հնարավոր նոր գաճաճ մոլորակ
24TV / 24News / 35 minutes ago
Related coverage

Կարծես՝ բռնությունն իրենց էության մի մասն է. Երեմյանն՝ ընդդիմությանը
1in.am / 9 minutes ago

Джейхун Байрамов прибыл с визитом в Турцию
Aravot / 12 minutes ago

Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը
Shant News / 12 minutes ago

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
168 Jham / 14 minutes ago