Ինչպե՞ս կարող են բանկերը նպաստել տնտեսական աճին՝ միաժամանակ աջակցելով բնության պահպանությանը։ Այս թեմային է անդրադարձել Ամիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ Forbes-ի առցանց հրատարակությունների հետ համագործակցությամբ պատրաստված՝ COP17-ին նվիրված հատուկ հրապարակման մեջ: Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ բանկերի դերը բնապահպանական նպատակները գործնական ներդրումների վերածելն է։ Ֆինանսավորումն ուղղորդելով համապատասխան ծրագրերին՝ նրանք կարող են միաժամանակ նպաստել տնտեսական աճին և բնության պահպանությանը։ Այս նպատակին հասնելու համար նա կարևորել է պատասխանատու ֆինանսավորման քաղաքականությունը, հստակ կանոններն ու բանկերի, բիզնեսի և պետական կառույցների համագործակցությունը։ Այս մոտեցումն արտահայտվում է նաև Ամիօ բանկի գործունեության մեջ․ բանկը ֆինանսավորում է վերականգնվող էներգետիկայի, այդ թվում՝ արևային էներգիայի ոլորտի ծրագրեր։ «Ֆինանսավորելով կայուն ծրագրեր՝ բանկային ոլորտը կարող է օգնել բիզնեսներին որդեգրել առավել բնապահպանական գործելակերպ, դիմակայել կլիմայական մարտահրավերներին և պահպանել Հայաստանի կենսաբազմազանությունը։ Բանկերի, գործարար համայնքի և քաղաքականություն մշակողների համագործակցությունն օգնում է համաշխարհային պարտավորությունները վերածել չափելի բնապահպանական առաջընթացի»,- ընդգծել է Անդրանիկ Գրիգորյանը։ Հայաստանում COP17-ի անցկացումը նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային համագործակցության ընդլայնման, պատասխանատու ներդրումների ներգրավման և կայուն զարգացման նախաձեռնությունների խթանման համար։ Ամիօ բանկը շարունակելու է զարգացնել պատասխանատու ֆինանսավորման մոտեցումները՝ նպաստելով Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացմանն ու բնապահպանական կայունությանը։ Forbes-ի՝ COP17-ին նվիրված հատուկ հրապարակմանը և Անդրանիկ Գրիգորյանի դիտարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ ։ info@amiobank.am | 010 59 20 20 | amiobank.am Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ — 00 – – ԱՊ The post Ամիօ-ի Վարչության նախագահը Forbes-ի հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամիօ-ի Վարչության նախագահը Forbes-ի հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերին
Ամիօ-ի Վարչության նախագահը Forbes-ի հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Խոստանում եմ՝ վաղը շշերը կվերադառնան դահլիճ, ավարտեցինք այս ծանր օրը․ ԱԺ նախագահ
24TV / 24News / 15 minutes ago

Այս տարածքը արյուն շատ է տեսել, ես չեմ ուզի, որ որևէ մեկի քթից արյուն գնա, դա իրականությունն է
24TV / 24News / 18 minutes ago

#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍ «17 ԱՐԴԱՐՆԵՐԻ» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
24TV / 24News / 21 minutes ago

ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ հայկական գորգ է ստեղծվել
24TV / 24News / 27 minutes ago
Related coverage

Մեկընդմիշտ պետք է այս էջը փակենք. աշխատավարձերի բարձրացման նախագիծն ենք քննարկելու. Գարիկ Սարգսյան
168 Jham / 36 minutes ago

Ալեն Սիմոնյանի եղբայրը աշխատավարձով աշխատող տնօրեն է եղել
Aysor.am / 50 minutes ago

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Factor.am / 1 hour ago

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ Մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
PanArmenian / 1 hour ago