24News -ի հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ Դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ: Հիշեցնենք, որ այսօր ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո ծեծկռտուք է եղել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև: Հասմիկ Սարգսյան —00—ՄԱ The post ԱԺ-ում ծեծկռտուքի դեպքով Դատախազությունում նախաձեռնված քրվարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ appeared first on 24News .