Ամեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը, այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է` նախկինների, անցյալի, պատմության հետ, այն ձգում է իր շուրջը բոլորին: Այս մասին գրում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Քաղաքական շրջապտույտ ու գրավիտացիա: Որևէ իշխանությանքաղաքական քվինտէսենցիան (էությունը) ներքաղաքական կոնֆլիկտն է։ Այս կամ այն չափով: Այս դեպքում ևս, կարծում եմ՝ դա քաղաքական գոյության սնունդ է։ Ծեծն էլ զուտ ատելության ու բևեռացման խոսույթի ֆիզիկական դրսևորումն է, որոշ դեպքերում անգամ իշխանության ընտրողների և նրանցից սպասելիք ունեցողների համար ակնկալելի, ընդունելի, գուցե նույնիսկ` սպասելի։ Անկախ բացատրություններից՝ պատահական չեմ համարում, որ եթերը նաև միտումնավոր չընդհատվեց։ Այսպիսի բաներ միշտ էլ լինելու են։ Եվ սա դառնում է new normal, նորմալիզացվում է։ Միշտ կլինեն սադրողները, ծանր խոսք ասողները, չդիմացողները, ջրի շիշը փոխանցողները, արդարացնողները։ Սա շրջապտույտ է։ Եվ հենց այստեղ ուզում եմ դաշտ բերել մի հասկացություն՝ քաղաքական գրավիտացիա։ Ամեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը։ Այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է` նախկինների, անցյալի, պատմության հետ։ Այն ձգում է իր շուրջը բոլորին՝ թե՛ իրենց, թե՛ ընդդիմությանը, թե՛ հանրությանը։ Սադրանք, պատասխան, վրդովմունք, արդարացում, հաջորդ սադրանք։ Ամեն պտույտ ավելի է ամրացնում ուղեծիրը։ Իշխանությունն է որոշում՝ երբ և ինչի շուրջ է լինելու բախումը, մյուսները միայն պտտվում են։ Ընդդիմությունը կարծում է՝ պայքարում է, բայց իրականում պտտվում է։ Արձագանքում է, պատասխանում է, տղայական պահվածք է դրսևորում, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց քաղաքականապես՝ ՈՉԻՆՉ։ ԶՐՈ: Ավելին, տեղի է ունենում նպատակի փոխարինում․ Փաշինյանի հեռացման կամ նրա ծրագրերի կասեցման փոխարեն ընդդիմադիր հանրությանը սովորեցնում են գոհանալ նրանով, որ «գոնե պատասխան են տալիս»։ «Մեզ չեն ծեծում»-ը դառնում է քաղաքական կրեդիտ։ Սա վտանգավոր է հենց ընդդիմության համար։ Ուղեծրում հայտնված մարմինը կարող է որքան ասես արագ շարժվել, բայց չի կարող դուրս գալ։ Դրա համար պետք է փախուստի արագություն՝ escape velocity։ Ոչ թե ավելի ուժեղ պատասխան նույն ուղղությամբ, այլ որակապես այլ ուղղություն։ Սեփական օրակարգ, սեփական դաշտ, սեփական կենտրոն։ Քանի դեռ դա չկա, իշխանության օրակարգը կշարունակի թելադրվել և իրականացվել։ Օր առ օր, ժամ առ ժամ, ամիս առ ամիս»,- նշել է նա: —00—ՄԱ The post Ամեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը, այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը, այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է
Ամեն իշխանություն ունի իր գրավիտացիայի կենտրոնը, այս իշխանության համար կենտրոնը ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Արենի համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ
24TV / 24News / 13 minutes ago

Եթե կռիվ են սադրում, կռիվ են ստանում, լավ չի, բայց առաջին հերթին իրենց համար լավ չի. Ալեքսանյան
24TV / 24News / 20 minutes ago

Կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը միտված նախագծերի իրականացումը
24TV / 24News / 26 minutes ago

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել
24TV / 24News / 27 minutes ago
Related coverage

Նիկոլ Փաշինյանը սուտասան է. Ալիևի կոստյումի մեջ գտնվելն ինչի՞ է կոմֆորտ ՔՊ-ի համար. Նինա Կարապետյանց
168 Jham / 13 minutes ago

Կարապետյան․ Ժողորդի վարկերի տոկոսները չեն իջնում, գոնե չեն մոտենում ԿԲ սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքին
PanArmenian / 14 minutes ago

Կենտրոնական բանկից մասնավոր հատված որոշակի ժամանակ չպիտի կարողանան գնան, ինչ կարծիք ունեք. Ծովինար Վարդանյան
168 Jham / 14 minutes ago

Էսօր պարզվեց, որ ֆիզիկապես էլ այդքան ուժեղ չեք. ՔՊ-ական Սուրեն Հովհաննիսյանը հոխորտում է
168 Jham / 15 minutes ago