Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է, որ հրաժարական է տալիս և իր պաշտոնը կթողնի փետրվարի 7-ին: «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵԿԲ-ի կայքում տարածված հաղորդագրության մեջ։ «Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդն այսօր Կառավարիչների խորհրդին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային տեղեկացրել է, որ 2027 թվականի փետրվարի 7-ին կթողնի իր պաշտոնը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Իրավիճակին անմիջականորեն ծանոթ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Լագարդը հրաժարական է տվել, որպեսզի կարողանա մասնակցել քաղաքական հարցերի քննարկմանը թե՛ իր հայրենի Ֆրանսիայում, թե՛ միջազգային մակարդակով։ ԵԿԲ նախագահի պաշտոնում նրանից ակնկալվում էր պահպանել չեզոքություն՝ հաստատության անկախությունն ապահովելու համար։ «Ես հեռանում եմ այս հաստատությունից՝ զգացումով, որ կատարվել է լավ աշխատանք, և որ ԵԿԲ-ն պատրաստ է ապագային», – ասել է Քրիստին Լագարդը սոցիալական ցանցերում հրապարակված կարճ տեսանյութում։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ում հայտնել է, որ Լագարդն իրեն տեղեկացրել է ԵԿԲ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին, և ինքը հարգանքով ընդունում է այդ որոշումը։ Նա նշել է, որ անմիջապես սկսում է Լագարդի իրավահաջորդի նշանակման գործընթացը։ «ԵԿԲ-ի հաջորդ ղեկավարի պաշտոնին սահուն անցումն ապահովելու նպատակով նրա իրավահաջորդի նշանակման գործընթացը կմեկնարկի այսօր և կշարունակվի առանց հապաղելու», – նշել է Կոշտան գրառման մեջ՝ շնորհակալություն հայտնելով Լագարդին ԵԿԲ-ն «պարտքի և պատասխանատվության խոր զգացումով» ղեկավարելու համար։ —00—ԼԱ The post Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը հրաժարական է տվել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը հրաժարական է տվել
Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Արենի համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ
24TV / 24News / 12 minutes ago

Եթե կռիվ են սադրում, կռիվ են ստանում, լավ չի, բայց առաջին հերթին իրենց համար լավ չի. Ալեքսանյան
24TV / 24News / 19 minutes ago

Կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը միտված նախագծերի իրականացումը
24TV / 24News / 25 minutes ago

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել
24TV / 24News / 26 minutes ago
Related coverage

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 12 minutes ago

Դոմբայում զբոսաշրջիկները ստիպված են եղել ցատկել ճոպանուղուց՝ շարժիչի այրվելու պատճառով
Yerkir / 12 minutes ago

Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
Factor.am / 13 minutes ago

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters
ABC Media / 13 minutes ago