Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որ դեպքում կավարտի վարչապետի պաշտոնում իր գործունեությունը։ «Իմ նպատակը հետևյալն է, որ ես վարչապետի իմ գործունեությունն ավարտեմ այն պայմաններում, երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված լինի, եթե սա չլինի, ես կհամարեմ դա ձախողում անձամբ ինձ համար»,-ասել է Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում: