Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ Պաշտպանը վերահաստատում է՝ խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ», հայտնում է Պաշտպանի գրասենյակը։ «Բարձաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` պատգամավորների կողմից բռնության ցանկացած դրսևորում նպաստում է հասարակությունում բռնությունը որպես տարաձայնությունների լուծման միջոց ընկալելու և այն արդարացնելու մոտեցումների տարածմանը։ Հանրային խոսքում և վարքագծում բռնության բացառումը պետական իշխանության ներկայացուցիչների պատասխանատվությունն է։ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է բացառել ոչ միայն բռնություն ենթադրող վարքագիծն, այլ նաև բռնությունն արդարացնող ցանկացած խոսք: Միջադեպը պետք է օրենքով սահմանված կարգով դառնա պատշաճ քննության առարկա: Նման միջադեպերն էլ ավելի են խորացնում բռնությունն արդարացնող այն մոտեցումները, որոնց անընդունելիությանն այսօր Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել էր ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով հրապարակային քննարկումների առնչությամբ տարածած հայտարարությունում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Շատ գոհ եմ իմ խաղամակարդակից․ Խաչանովը՝ Ալկարասին պարտվելուց հետո
Shant News / 26 minutes ago

Քննարկվել են հայ-ավստրիական համագործակցության ընդլայնման հարցերը
Shant News / 34 minutes ago

SHANTNEWS
Shant News / 43 minutes ago

Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
Shant News / 48 minutes ago
Related coverage

Ինչ է կատարվում Աղի լիճ տանող ճանապարհին՝ փլուզման ու 1 զոհի դեպքի վայրում
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

Հայտնի է «Ճրագ Հոլլ» ռեստորանում կրակոցների ու ծեծկռտուքի պատճառը
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

#ՈւՂԻՂ. Բագրատ սրբազանի և աջակիցների դատավարությունը
ABC Media / 31 minutes ago

Ինչպե՞ս եք գնահատում այն վարկային բեռը, որ ունի մեր հասարակությունը՝ ի համեմատ 8 տարի առաջվա
Aysor.am / 39 minutes ago