Կառավարության այսօրվա որոշմամբ երկարաձգվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։ «Մասնավորապես, ԼՂ-ից տեղահանված առանձին խմբերի անձանց աջակցության ծրագրի շահառուները կշարունակեն աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի հունիս ամիսը ներառյալ։ 2027 թվականի հունվարից մարտը ներառյալ աջակցության չափը կկազմի ամսական 30,000 դրամ, իսկ 2027 թվականի ապրիլից հունիս ամիսները ներառյալ՝ 15,000 դրամ։ 2026 թ․ հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է շուրջ 46,000 անձ։ Նշենք, որ այս միջոցառման շրջանակում առանձին խումբ են դիտարկվում՝ · 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք, · 63 և ավելի տարեկան անձինք, · կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք, · հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք, · մինչև 18 տարեկան երեխաները։ Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրվող լրացուցիչ հրատապ աջակցության միջոցառման ժամկետը ևս կերկարաձգվի․ շահառուները կշարունակեն 40+10 հազար դրամ աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։ Միջոցառման շրջանակում 2026 թ․ հոկտեմբեր ամսին աջակցություն է տրամադրվել 8,600 ընտանիքի։ Ծրագրի շահառուներն են այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից․ մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերությամբ։ Ղարաբաղից տեղահանված անձինք հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում»։ The post Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

«Մարդիկ, որ ամիսներով մեր նեռվերը սղոցում էին, բերաններին կերան». Նարեկ Կարապետյան
Infocom / 1 hour ago

ՄԻՊ-ը պահանջում է բացառել ոչ միայն բռնություն ենթադրող վարքագիծը, այլև բռնությունն արդարացնող ցանկացած խոսք
Infocom / 1 hour ago

👩🏼🔬 «Ինֆոքոմի» Սուսինան պատմում է՝ ինչ է սպասվում գիտությանը 2027-ի բյուջեի նախագծով։
Infocom / 1 hour ago

«Կջարդենք այն ձեռքը, որ երկարացվում է ԱԺ պատգամավորին հարվածելու համար»՝ ասում է Փաշինյանն ու դատապարտում բռնությունը
Infocom / 1 hour ago
Related coverage

Արցախից տեղահանվածների աջակցության 2 ծրագիր կերկարաձգվի մինչև 2027-ը
PanArmenian / 7 minutes ago

Արցախի ներկայացուցչությունում COP17-ի համատեքստում քննարկում է. #ուղիղ
Pastinfo / 24 minutes ago

Արցախի սառեցված ֆոնդերի և ֆինանսական հաշվետվողականության հարցերը կքննարկվեն ներկայացուցչությունում
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները
Aravot / 2 hours ago