«Մարդիկ, որ ամիսներով մեր նեռվերը սղոցում էին, բերաններին կերան»: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը «Այսօր ինչ տեղի ունեցավ, դա ընդհանրապես պառլամենտարիզմի սովորական պրոցես է։ Պառլամենտի մարդիկ, ովքեր ունեն տարբեր հայացքներ, կարող են ունենալ կոնֆլիկտ։ Ու այն մարդիկ, ովքեր ամբիոններից ուղղակի մեր նյարդերը սղոցում էին այստեղ, կերան, բերնին կերան ու լավ կերան: Ի դեպ, մենք անում ենք նենց բան, որը չի արել Սեյրան Օհանյանը: Չի արել ժամանակին, դրա համար հիմա կարիք եղավ անելու»,- ԱԺ ամբիոնից հայտարարել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը: Կարապետյանը հիշեցրել է Սեյրան Օհանյանի մասին, քանի որ նախորդ գումարման ԱԺ նիստերից մեկի ժամանակ վերջինս շիշ էր նետել ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ այն բանից հետո, երբ վերջինս ասել էր, որ պաշտպանության այն նախարարները, որոնց պաշտոնավարման ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, «պետական դավաճան են»։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Տարոն Չախոյանի ելույթից հետո ՔՊ և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև քաշքշուկն ավարտվել է ծեծկռտուքով։ Չախոյանն անդրադարձել էր կոռուպցիային և քաղաքական գործիչների ընտանիքի անդամներին թիրախավորելու թեմային։ Իրավիճակը լարվեց, երբ Չախոյանը հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանի որդին խոսել է նոր նախարարություն բացելու մասին, որը, ըստ վերջինիս, «պետք է բավարարեր բոլոր կանանց կարիքները»: The post «Մարդիկ, որ ամիսներով մեր նեռվերը սղոցում էին, բերաններին կերան». Նարեկ Կարապետյան appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Մարդիկ, որ ամիսներով մեր նեռվերը սղոցում էին, բերաններին կերան». Նարեկ Կարապետյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom
Ուսումն ավարտելուց հետո 3 տարի ՀՀ-ում աշխատելը պայման կլինի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար
Infocom / 27 minutes ago
Եթե ընդմիջում հայտարարեի` ոչ ոք չէր տեսնում ով ում հարվածեց. Ռուբինյան | news.am
Infocom / 1 hour ago
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ | factor.am
Infocom / 1 hour ago
Քննարկվել են հայ-ավստրիական համագործակցության ընդլայնման հարցերը
Infocom / 1 hour ago
Related coverage

Էրդողան․ «Թուրքիան այսօր ավելի ուժեղ է, քան երեկ»
Aravot / 11 minutes ago

Ֆիդանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի հանդիպմանը
Ermenihaber / 11 minutes ago

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Factor.am / 12 minutes ago

Նիկոլ Փաշինյանն անոնսում էր բռնաճնշումների ալիքի մասին, որևէ բանի առաջ կանգ չի առնելու. Աբրահամյան
24TV / 24News / 12 minutes ago